fbpx

2019 թ․ Գրքի համաշխարհային մայրաքաղաքը

Արաբական Միացյալ Էմիրությունների երրորդ ամենախոշոր քաղաքը 2019 թվականին կոչված է միավորելու գրականություն սիրողներին։

Ձևավորված ավանդության համաձայն՝ ամեն տարի Գրքի միջազգային օրվա ժամանակ աշխարհի քաղաքներից մեկը մեկ տարով արժանանում է գրականության մայրաքաղաքի կոչմանը։  ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր ղեկավար Իրինա Բոկովան Շարջան հայտարարել է 2019 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք։

Քաղաքն ընտրվել է ինովացիոն, բազմաբովանդակ և լեցուն ծրագրի շնորհիվ, որում հատուկ ուշադրություն էր դարձնվել շատ մեծ թվով ներգաղթյալներին ստեղծարարական միջոցներով ներառումը նախագծերում և միջոցառումներում։

Ես ողջունում եմ Գրքի համաշխարհային մայրքաղաքի համար Շարջայի անվանակարգը, ինչպես նաև նրանց որքան հնարավոր է շատ մարդու համար ընթրեցանությունն ավելի հասան դարձնելու համար թափած ջանքերը հատկապես մարգինալացած հասարակության նկատմամբ վերաբերմունքը որպես հասարակության մեջ ներգրավման, արվեստի և շփման շարժիչ ուժ, – ասել է Բոկովան։

Շարջայում հանդիսավոր արարողությունը նշել են «Հազարումի գիշեր․ վերջին գլուխ» վիթխարի շոուով։ Ելույթում մասնակցել են 25 ազգությունների ներկայացուցիչներ, իսկ ռեժիսոր-բեմադրողի դերում Սեբաստիան Սոլդեվիլյան էր՝ Սոչիում կայացած ձմեռային Օլիմպիականի բացման միջոցառման հեղինակը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» նախաձեռնությունը սկսվել է 1996 թվականից։ Այն խրախուսում է գրականության կամ հրատարակչական գործունեության տեղական կամ համաշխարհային տարածմամբ ու զարգացմամբ զբաղվող քաղաքներին։ Նախաձեռնությունն ուղղված է  կրթության, շփման և տեղեկատվության կիսման միջոցով խաղաղության տարածմանը, մշակութային հարստացմանն ու միջմշակութային հաղորդակցմանը։

Նախորդ տարիներին այս պատվավոր կոչմանն են արժանացել այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են՝ Անտվերպենը (2004), Մոնրեալը(2005), Ինչոնը (2015), Վրոցլավը (2016), Աթենքը (2018) և այլն։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով