fbpx

Հետազոտություն․ ինչո՞ւ վերընթերցել գրքերն ու վերանայել ֆիլմերը

Մենք հաճախ տանջալից որոշումներ ենք կայացնում․ թվում է, թե աշխարհի բոլոր ֆիլմերն արդեն դիտվել են և ոչ մի նոր բան չի գտնվի։ Չենք էլ ուզում նաև վերանայել որևէ բան։ Պարզվում է  նման մոտեցումը սխալ է։

Բութի անվան Չիկագոյի համալսարանի անցկցրած նոր հետազությունն ապացուցում է, որ ֆիլմերի վերանայելը, գրքերի վերընթերցելն ու նույն վայրեր պարբերաբար այցելելն այդքան էլ ձանձրալի չէ, որքան թվում է։

Անցկացված երկու գիտափորձերից առաջինի համար նրանք դիմել են Չիկագոյի գիտության և արդյունաբերության թանգարանում անցկացվող գենետիկայի մասին ցուցահանդեսի մասնակցիներին։ Մարդկանց հարցրել են, թե որքան են հավանել ցուցադրությունն ու որքան հետաքրքիր կլինի այցելել այն երկրորդ անգամ։

Գրեթե բոլոր այցելուները պատասխանել են, որ երկրորդ այցն անհետաքրքիր կլինի, սակայն, գիտնականների խնդրանքով մի քանիսը նորից եկել ենթանգարան՝ ցուցադրությունը նույնքան բարձր գնահատելով, որքան առաջին անգամ։

Երկրորդ փորձի համար թիմը խնդրել է կամավորներին Netflix-ով մի նոր ֆիլմ նայել, այնուհետև վերանայել այն հաջորդ երեկոյան։

«Իհարկե, երկու օր շարունակ նույն ֆիլմը դիտելն այնքան էլ հետաքրքիր զբաղմունք չէ, սակայն դա էլ ավելի հաճելի է, քան թվում է», — ասում են հետազոտողները։

Նրանք, ովքեր չեն վերանայել ֆիլմը, յոթ բալանոց համակարգով մտովի գնահատել են 3,5՝ առաջին դիտումից հետո գնահատելով 5,3։ Վերանայած դիտողները ֆիլմը գնահատել են միջինում 4,5 բալ։

Հետազոտության հեղինակ Էդ Օ’Բրայենի խոսքով՝ մարդիկ նորությունն ընտրում են միայն այն պատճառով, քանի որ սպասում են դրանից միայն դրական արձագանք՝ վախենալով կրկնության բացասական զգացմունքներից։ Հաճախ ձանձրույթի սպասումները չափազանցված են։

«Հիմա, եթե իմ նպատակը մի փոքր հանգստանալն է, ես ավելի լավ է վերանայեմ ինչ-որ բան, որն ինձ արդեն մեկ անգամ դուր էր եկել, քան տանջալից փնտրտուքներ սկսել նորի վրա», — ասում է Օ’Բրայենը։

Նման տեսակետ ունեն աշխարհում մեծ թվով մարդիկ՝ երեխաները։ Նրանք պատրաստ են անսահման քանակությամբ նայել նույն մուլտֆիլմերն ու լսել նույն երգերը և նրանց համար ձանձրալի չի լինի։ Գիտնականները վստահ են, որ դա ևս մեկ անգամ ապացուցում է հետազոտության արդյունքները։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով