fbpx

Տպավորիչ պատմություններ մեկ տողում

Ես ինձ մեծ էի երևակայում։ Մեծացա։ Կորցրի երևակայությունս։

– Համարը շփոթել եք, – ասաց ծանոթ ձայնը։

Ուղևորներ, այժմ ձեզ հետ կապիտանը չի խոսում։

Ես հանդիպեցի հարազատ հոգու, իսկ ինքը՝ ոչ։

Այսօր մեր ոսկե հարսանիքն է։ Սեղան մեկի համար։

Ես տուն վարդեր բերեցի, բանալին դուռը չբացեց։

Մայրս է ինձ սափրվել սովորեցրել։

Կոտրված դիմապակու վրա գրված էր՝ «Նորապսակներ»։

Մեր ննջասենյակն է, երկու ձայներ են, ես թակում եմ։

Ցատկեցի, իսկ հետո փոշմանեցի։

Ստվերս հենց նոր ինձ աչքով արեց։

Կներես, զինվոր, բայց մենք կոշիկները զույգով ենք վաճառում։

Նա շշով կերակրում է իր կնոջը սպանողին։

Վիրաբույժը փրկում է հիվանդին, հիվանդը շնորհակալություն է հայտնում աստծուն։

Անծանոթներ։ Ընկերներ։ Լավագույն ընկերներ։ Սիրեկաններ։ Անծանոթներ։

 

Աղբյուր՝ AdMe

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով