fbpx

էքսկուրսիաներ «Չեռնոբիլ» սերիալի նկաարահանված վայրերում

Կիևի Զբոսաշրջության և առաջխաղացման վարչությունը պլանավորում է տուրիստական էքսկուրսիաներ սկսել HBO-ի նկարահանած «Չեռնոբիլ» սերիալի վայրերով։ Ինչպես նշված է կառավարության ֆեյսբուքի էջում՝ երթուղիները կլինեն ինչպես կարճատև, այնպես էլ երկարատև։ Տուրիստական վայրերը ներառում են Կիևն ու Չեռնոբիլի տարածքը, որտեղ զբոսավարները հետաքրքիր պատմություններ ու փաստեր կպատմեն նկարահանումների և տեղանքների մասին։

Сьогодні у прес-румі Київська міська державна адміністрація – КМДА представники Управління туризму та промоцій КМДА на…

Posted by Управління туризму та промоцій Київської міської державної адміністрації on Thursday, June 6, 2019

 

Էքսկուրսայի մեջ անպայման կմտնի Չեռնոբիլի ատոմակայանի ստորգետնյա բունկերը, որտեղ վթարի գիշերն աշխատել է լիկվիդացիայի առաջին շտաբը, հրդեհաշեջ մասը, հիվանդանոցը, լեգենդար «Մահվան կամուրջը», որից, ըստ սերիալի՝ Պրիպյատ քաղաքի բնակիչները հետևում էին ատոմակայանի հրդեհին, «Полiсся» հյուրանոցով կենտրոնական հրապարակը և քաղգործկոմը։

Դեռ հայտնի չէ, թե երբ է տրվելու զբոսաշրջիկների համար նախատեսված երթուղիների մեկնարկը, սակայն Վարչությունը սկսել է ակտիվորեն ուսումնասիրել տարածքը, հովանավորներ փնտրել տուրիստական կազմակերպությունների շրջանում  և ծանոթանալ գլխավոր հերոսների նախատիպերին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով