fbpx

Մուտքը՝ մանրադիտակներով | Տեր-Ղազարյանների միկրոքանդակների թանգարան

Ամերիկացի գիտնական Ալեքսանդր ՕտտոՍտին ասել է․

«Եթե գիտությունը շարունակի այս տեմպերով զարգանալ, Էդուարդ ՏերՂազարյանի շարժվող միկրոքանդակների գաղտնիքը կբացահայտվի 9 000 տարի հետո»։

Այս խոսքերում համոզվելու համար կարող եք այցելել արդեն մշտական ցուցասրահ ստացած պապ և թոռ ՏերՂազարյանների միկրոքանդակների թանգարան, որը բացվել է նոյեմբերի 1-ին Երևան քաղաքի Աբովյան 8 հասցեում։

Լուսանկարը՝ press-unity.com կայքից

Միկրոքանդակագործ, ծաղրանկարիչ, երաժիշտ, ջութակի վարպետ և գրող Էդուարդ Տեր Ղազարյանի խոշորագույն նվաճումը միկրոքանդակագործության մի նոր ուղղության՝ շարժական միկրոաշխատանքների ստեղծումն էր, որոնք դժվարությամբ են բացատրվում և հիմնականում հասու չեն մարդկային տրամաբանությանը։ Անզեն աչքով անտեսանելի միկրոմարմինները շարժվում են՝ կատարելով ոչ սինխրոն շարժումներ՝ չկրկնելով դրանցից և ոչ մեկը։ Այս աշխատանքները մինչ օրս մնում են չգերազանցված, չնայած իրենց առաջին ցուցադրությունից անցել է ավելի քան կես դար՝ 1947 թվականին։

Միկրոքանդակներից տասը հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում:

Լուսանկարը՝ Mediamax կայքից

Նրա ցուցահանդեսները գրավել են նաև շատերի սրտերն աշխարհի տարբեր երկրներում՝ Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, ՀարավսլավիայումՃապոնիայումԻրանումԵգիպտոսումՌուսաստանում և այլուր։

Լոս Անջելեսում կայացած՝ վարպետի «Հրաշքների աշխարհ» ցուցահանդեսը ամերիկացի այցելուներն անվանել են «Աշխարհի ութերորդ հրաշալիք»։

Ցուցասրահում պաստառների տեսքով ներկայացված է նաև վարպետի Դվին քառյակը, Դմիտրի Լիխաովի կոչած «Խաղաղության երաժշտական ավտոմատը» լարային երգեհոնն ու իհարկե մի քանի ծաղրանկարներ։

Դեռևս 2009 թվականից Էդուարդ Տեր-Ղազարյանն իր յուրահատուկ արվեստի գաղտնիքները սկսել էր փոխանցել իր թոռանը՝ Էդուարդ ՏերՂազարյան կրտսերին։ Նրանք միասին աշխատեցին մինչև վարպետի վախճանը՝ 2012թ․ ապրիլի 16։ Իրար փոխանցեցին ոչ միայն փորձն ու գիտելիքները, այլև արվեստին նորովի նայելու կարողությունը։ Մանկուց ունենալով միկրոքանդակագործությամբ զբաղվելու նվիրական երազանքը, առանց երկմտելու ընդունում է պապի առաջարկն ու թողնելով իրավաբանի կարիերան, ամբողջովին նվիրվում է միկրոարվեստին՝ դարձնելով այն իր կյանքի գործն ու իմաստը։

«Նա համբերատար և իմաստուն մարդ էր թե՛ իր աշխատանքում, թե՛ ինձ սովորեցնելու հարցում: Նրա ուղեղում ամեն ինչ ծրագրավորված էր, համապատասխան նյութերի հետ անում էր այն, ինչ ցանկանում էր»,- Sputnik Հայաստանի հետ զրույցում պատմել է վարպետի թոռը:

Լուսանկարը՝ Sputnik Armenia կայքից

Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերը մինչև այժմ ստեղծել է 10-ից ավելի միկրոաշխատանք, այդ թվում նաև եղել են նվերներ Հռոմի ֆրանցիսկոս 1-ին Պապին և Շառլ Ազնավուրին։

Այժմ արվեստագետն աշխատում է միկրոքանդակագործության ամենաբարդ ժանրի՝ շարժական միկրոքանդակների ստեղծման վրա։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով