fbpx

Թամրիկո Շոլի՝ «Տղամարդու ներսում» գրքի շնորհանդես

«Արևիկ» հրատարակչությունը, որը 30 տարուց ավել հրատարակում էր մանկական գրականություն, արեց իր առաջին քայլը մեծահասակների համար նախատեսված գրականության հրատարակման ոլորտում։ Խոսքը վրացական ծագումով ուկրաինացի գրող և լրագրող Թամրիկո Շոլիի (Շոշաշվիլի) «Տղամարդու ներսում» գրքի մասին է։

– Որոշումը շատ սուբյեկտիվ էր, և գրքի առաջին իսկ էջերը թերթելիս հասկացա, որ այն շատ ահնրաժեշտ է հատկապես մեր երիտասարդներին և այն բոլոր մարդկանց, որոնց հետաքրքրում է մարդու ներքինն, այլ ոչ թե արտաքինը, – ասաց «Արևիկ» հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանը։

Գրքի տարիքային սահմանափակումը 18+ է, ինչը նույնպես տնօրենի որոշումն էր: Պատճառը ռուսերեն խոսակցական լեզվում մտած ու սովորոկան դարձած այն բառերն են, որոնք հայերենում գռեհիկ և ոչ ադեկվատ են հնչում։ Այդ բառերի հետ աշխատել է թարգմանիչ Ռոբերտ Հովսեփյանը։

«Տղամադրու ներսում» գիրքը հեղինակը գրել է վեց-յոթ տարի առաջ, երբ նա բաժանվեց ընկերոջից, այնուհետև սկսեց ուսումնասիրել տղամարդկանց քայլերի դրդապատճառները՝ դրանց մասին իրենց հետ անձամբ զրուցելով ու պատմվածքների տեսքով զետեղելով մի գրքի մեջ։

Սա գրքի առաջին թարգմանությունն է, ինչը տեղի է ունեցել շատ կարճ ժամանակահատվածում․

– Գիրքը հրատարակչության տնօրենի մոտ է հայտնվել որպես ընթերցողի, այնուհետև նա մեծ փորձ է արել այս գրքով սկիզբ դնել նաև ոչ մանկական գրականության տպագրությանը, և այս ամենը ընդամենը երկու ամսում։ Գրական թարգմանությունը հավասարազոր է նոր գիրք գրելուն, երբեմն ավելի հեշտ է նոր գիրք գրել։ Այս ամենը սովորաբար մեկ տարի է տևում, այն ինչ այստեղ գիրքն արդեն վաճառվում է։

Ըստ հեղինակի՝ չնայած ուկրաինական և հայկական շապիկները նույնն են, այնուամենայնիվ հայկականն ավելի լավն է։ Այստեղ պատկերված տղամադրու աչքերի գույնն է մի փոքր ուրիշ, կազմի որակն է ավելի լավը, այս տարբերակն ավելի ծավալուն ու հաստ է ստացվել։

Անդրադառնալով գրքի պարունակությանը, գրողն ասաց․

– Շատերը կարծում են, որ գրքում ես խորհուրդներ եմ տալիս՝ ինչպես շփվել տղամարդկանց կամ կանանց հետ։ Այստեղ նման բան չկա։ Ինչպես նաև լրագրողները շատ հաճախ հարցնում են՝ ի՞նչ հասկացաք տղամարդկանց մասին, ինչին ես միշտ պատասխանում եմ՝ ոչինչ, քանի որ ինչպես առանց հասկանալու սկսել եմ, այնպես էլ ավարտել, ավելի շուտ ես փոխվեցի։ Այս գիրքն հնարավորություն տվեց բացահայտել ու վերանայել նախ ինքս ինձ, քանի որ դիմացինիցդ որևէ անձնական պատմություն լսելուց առաջ նախ պետք է ինքդ դրանով կիսվես։ Հենց այդ պատճառով էլ որոշեցի գրել հաջորդ՝ «Կնոջ ներսում» գիրքը՝ ամբողջական պատկերը ստանալու համար։

Գրքի կարևորության ու արժեքի մասին խոսեց հոգեբան Խաչիկ Գասպարյանը։

– Որքան տերևներ կան, այնքան մարդիկ կան, և այդ տերևները երբեք չեն կրկնվում։ Կան կլիշեներ կանանց և տղամարդկանց մասին, հենց սրանով էլ առաջնորդվելով Թամրիկով՝ իր հերոսներին ապրումակցել է։ Նա նաև ներհայեցողության է ենթրակվել՝ ամեն մի հերոսի հետ իր մեջ է նայել ու տեսել, թե ինքն ինչ է զգացել դրա հետևանքով։

«Արևիկ» հրատարակչությունը կազմակերպել էր մրցույթ ֆեյսբուքյան օգտատերերի միջև, որոնցից մեկը պատահականության սկզբունքով արժանացավ շնորհանդեսի առիթ դարձած գրքին։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով