fbpx
Նշում

Azat tv

«Թմկաբերդի առումը» կոմիքսը՝ Թումանյանի ժառանգության աննախադեպ ցուցիչ

Այս տարի հայ ժողովուրդը հանդիսավորությամբ նշում է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակը։ Ամենայն հայոց բանաստեղծի հոբելյանի առթիվ ամենատարբեր միջոցառումներն են կազմակերպվում ՀՀ սահմաններում և դրանից դուրս։ Լոռեցի հանճարի ստեղծագործություններին նվիրված միջոցառումները տեղի են ունենում ոչ միայն մշակույթի ադապտացված ճյուղերի միջոցով (գրատպություններ, նկարների ցուցադրություն, բալետային ներկայացում, հայտնի գործերի վերատպություն), այլև ընդգրկվում են նաև ժամանակակից…

Լուսանկարչի՝ գրաֆիտիների և որմնանկարների հավաքածու ստեղծելու 40 տարվա առաքելությունը

ՄաքԱրթուր Քամիլո Խոսե Վերգարան իր կյանքի 40 տարին անց է կացրել Միացյալ Նահանգների շենքերին նկարված որմնանկարները լուսանկարելով: «Շուրջ 40 տարի, իմ հիմնական զբաղմունքներից մեկը որմնանկարներ, գրաֆիտիներ և գովազդային նշանններ լուսանկարելն էր, որոնք հիմնականում նկարված էին անհայտ արվեստագետների կողմից: Ես գտել եմ այսպիսի նկարների հազարավոր օրինակներ կոմերցիոն փողոցներում, նրբանցքներում և լքված փողոցներում: Այս որմնանկարներից շատերը շատ…

Ժամանակակից արվեստը՝ որպես հոգեկան աշխարհի արտացոլում. Էմմա Ֆայնման

Էմմա Ֆայնմանի արվեստի վերջին գործերը ուսումնասիրում են «գոյաբանական տարածության» տարբեր ոլորտներ. լինի ֆիզիկական, հիշողությունից վերցված, հավերժական, երազանման, թե ֆետիշական. աշխարհում տեղի ունեցող ցանկացած բան, ինչը չունի ժամանակային սահմանափակում: Մարտին Լոնդոնի Հասարակական պատկերասրահում ցուցադրված «Իրականության ոլորտները» բացահայտում են արվեստագետի ներքին աշխարհը. կրկնվող երազներ, ֆետիշացված երազանքներ և լայնորեն պատկերվող հոգեբանական տարածություններ: Այս ֆանտաստիկ ձևավորված կերպարները, որոնք հիմնականում…

«Օսկար» 2019. հաղթողների ցանկն ամբողջությամբ

Դե ինչ, վերջապես տեղի ունեցավ ֆիլմասերների համար այդքան սպասված «Օսկար» մրցանակաբաշխությունը: Օսկարի 91-րդ արարողությունն անցավ առանց հաղորդավարների: Այն սկսվեց աշխարհահռչակ Queen խմբի և Ադամ Լամբերտի ելույթով: Նշենք նաև, որ Queen խմբի մասին պատմող «Բոհեմական Ռապսոդիա» ֆիլմը նույնպես նոմինացված էր մի շարք անվանակարգերում, այդ թվում «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Ձեզ ենք ներկայացնում բոլոր անվանակարգերի հաղթողներին: Լավագույն երկրորդ…

Օսկարի նոմինացված 8 ֆիլմեր, որոնք հիմնված են գրքերի վրա

Օսկար մրցանակաբաշխությունն արդեն մոտ է, ինչը նշանակում է, որ մեզ սպասում են բազում անհարմար պահեր և նախանձ առաջացնող զգեստներ: Համացանցը շուտով կլցվի բանավեճերով՝ կապված մրցանակաբաշխության հաղթողների հետ: Բայց գրքասերների համար միշտ կա ևս մի երևույթ Օսկար մրցանակաբաշխության մեջ, որը հաճախ կարող է չնկատվել. դա այն է, որ օսկարակիր ֆիլմերից շատերը հիմնված են գրքերի վրա: Այս…

Նոր ցուցադրությունը հնարավորություն է տալիս հայտնվել «վանգոգյան» աշխարհում. տեսանյութ

Փարիզում բացվել է Վան Գոգի նկարների ցուցադրություն, որտեղ այցելուները կարող են խորասուզվել արվեստագետի նկարների մեջ: Ցուցադրությունը կոչվում է «Աստղային գիշեր» (“Starry Night”), որը հոլանդացի արվեստագետի ամենասիրված նկարներից մեկի անվանումն է և ընդգրկված է ցուցադրության մեջ: Այնտեղ օգտագործված են 15000 քառակուսի մետր մակերեսով էկրաններ, որպեսզի փոխանցեն 2000 շարժվող պատկերների ձայնային և լուսային շոուն: 35 րոպե տևացող…

«Մատրիցա» ֆիլմն արդեն 20 տարեկան է. ֆիլմի դերասաններն առաջ և հիմա

Հաջորդ ամիս կլրանա «Մատրիցա» գիտաֆանտաստիկ ֆիլմի 20-րդ տարեդարձը: Ֆիլմը էկրաններին է հայտնվել 1999 թվականին, կինոարտադրության համար երբևէ եղած ամենալավ տարվա ընթացքում: Ֆիլմն իր պրեմիերայից 2 ամիս հետո մեծ ճանաչում գտավ և մինչև հիմա էլ շարունակում է մնալ էկրաններին, և ակներևաբար մեծ ազդեցություն է ունեցել այլ ֆիլմերի վրա, որոնք նկարահանվել են նոր դարաշրջանում: Մատրիցայի հաջողության և…

Գրաֆիտի արվեստ. Լի Քուինոնես

Լի Քուինոնեսը արվեստանոցում նկարել է մոտ 40 տարի, սակայն նա միշտ ավելի ճանաչված կլինի իր գրաֆիտիների համար: Հայտնվելով 1970-ական թվականներին Նյու-Յորքում՝ նյույոռիկյան այս արվեստագետը մեծ ճանաչում գտավ իր հսկայական, ծաղրական ֆրեսկոներով, որոնք նկարված էին ամբողջ քաղաքով պտտվող մետրոյի վագոնների վրա՝ «Լի» ստորագրությամբ: Նրա ընթացիկ ցուցադրությունը Չարլի Ջեյմս պատկերասրահում ներկայացնում է նրա կարիերայի երկու փուլերը: Այնտեղ…

Բաուհաուզի նկարիչների հազվագյուտ նկարները կցուցադրվեն Լոնդոնում

Բաուհաուզ արվեստի և դիզայնի դպրոցի ներկայացուցիչների հազվադեպ դիտված գեղանկարները կբերվեն Լոնդոն՝ հազվագյուտ ցուցադրության համար: Ապա դրանք կվաճառվեն մինչև ամսվա վերջ: Ցուցադրությունը կանցկացվի Լոնդոնի Սոթբիս աճուրդային տանը և կտևի 6 օր: «Սա մեծ հնարավորություն է դիտելու այնպիսի նկարներ, որոնք հասարակությանը հասանելի չեն եղել տասնամյակներ շարունակ և երբեք չեն ցուցադրվել այս կաճառում, – նշել է Թոմաս Բոյդ…

Փողոցային արվեստը իրազեկման միջոց

Վնասված մեքենաների բամպերներից մինչև աղբարկղերի կափարիչներ, ցանկացած առարկա, ինչ հայտնվում է Բորդալո II-ի ձեռքերում, վերածվում է արվեստի: Նա արդեն «նվաճել է» աշխարհի 23 երկրների փողոցները իր՝ վտանգված կենդանիների մասին նկարներով, որոնք պատրաստված են այն նյութերից, որոնք հիմնականում սպանում են նրանց, օրինակ, պլաստիկը: Արտիստը համոզված է, որ այն, ինչ կարող է աղբ լինել մեկի համար, մյուսի…