fbpx
Նշում

ցուցահանդես

«Հինգ րոպե լռություն» | Լուսանկարչական ցուցահանդես

Հունիսի 18-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ «Հինգ րոպե լռություն» խորագիրը կրող Եվգենի Ժիլյաևի անհատական լուսանկարչական ցուցահանդեսը։ Հեղինակ Եվգենի Ժիլյաևը, 1988 թվականին լինելով Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ուսանող, առաջիններից մեկն էր, ով եկավ Սպիտակ որպես փրկարարական ջոկատի փոխհրամանատար։ — Մեզ թվում է, թե սա երեկ է եղել, մեկ էլ թվում է` արդյոք սա մեզ հետ է եղել:…

Լեո Լեո Վարդանյան «Իմ լուսամուտից» | Ցուցահանդես

Մայիսի 17-իին ՀԲԸՄ ցուցասրահում բացվեց աբստրակցիոնիստ Լեո Լեո Վարդանյանի «Իմ լուսամուտից» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Լեոյի աշխատանքները խորապես հոգևոր են և խոհական: Շարքերի միջոցով նկարիչը ներկայացնում է անվերջ թվացող տարբերակներ՝ սևեռուն, սակայն կառավարելի դիտանկյուններից: Իր ստեղծագործություններում նկարիչը խաղարկում է գծերն ու տարածությունը՝ ստանալով լույսի, գույնի և ռիթմի նրբերանգներ, որոնք նա կոչում է «վիբրացիաներ» (տատանումներ): — Մենք…

«ՏրանսPORT» ցուցահանդես

Մայիսի 2-ին Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում տեղի ունեցավ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժնի երրորդ կուրսի ուսանողների աշխատանքները ներկայացնող  ցուցահանդեսը, որը կրում է «ՏրանսPORT» խորագիրը։ Այն արդյունք է ուսանողների և դասախոսի միասնական աշխատանքի, որի հիմքում ընկած է փոխըմբռնումն ու նոր մոտեցումներ փնտրելու ցանկությունը: — Այստեղ ես տեսնում եմ ժամանակակից մտածողություն, հետաքրքիր մոտեցում։ Լավ է,…

Հետազոտություն․ ինչո՞ւ վերընթերցել գրքերն ու վերանայել ֆիլմերը

Մենք հաճախ տանջալից որոշումներ ենք կայացնում․ թվում է, թե աշխարհի բոլոր ֆիլմերն արդեն դիտվել են և ոչ մի նոր բան չի գտնվի։ Չենք էլ ուզում նաև վերանայել որևէ բան։ Պարզվում է  նման մոտեցումը սխալ է։ Բութի անվան Չիկագոյի համալսարանի անցկցրած նոր հետազությունն ապացուցում է, որ ֆիլմերի վերանայելը, գրքերի վերընթերցելն ու նույն վայրեր պարբերաբար այցելելն այդքան էլ…

Գարոլին Սեմերճեան «Նույնը նույնը չի» ցուցահանդես

Ապրիլի 5-ին ՀԲԸՄ ցուցասրահում բացվեց Գարոլին Սեմերճեանի «Նույնը նույնը չի» խորագրով առաջին ցուցահանդեսը Հայաստանում։ Գարոլինը Հայաստան է տեղափոխվել 2018 թվականի սեպտեմբերին և առանց զգալու իր կտավներում փոխել է գույներն ու տրամադրությունը։ Ուստի ցուցահանդեսը կարելի է բաժանել երկու մասի՝ գույների փսփոխությունից առաջ և հետո (բացից մուգ)։ —  Փորձեցի մուգ գույների տակից լույս դուրս հանել. տրամադրությունը հանգիստ…

Հարմարվելով գոյության պայմաններին | «Կոնվերգենցիա» ցուցահանդես

Մարտի 15-ին ՀԲԸՄ ցուցահասրահում տեղի ունեցավ «Կոնվերգենցիա» խորագրով խմբային ցուցադրությունը։ Կոնվերգենցիան բացատրվում է որպես օրգանիզմների արտաքին կամ ներքին կառուցվածքի հատկանիշների միանմանություն, որը հիմնված է ոչ թե ծագման միասնության, այլ գոյության նման պայմաններին հարմարվելու վրա: Այստեղ ամփոփված են Ժորա Գասպարյանի, Սիլվա Մկրտչյանի, Գայ Ղազանչյանի, Հակոբ Վարդանյանի, Արման Համբարձումյանի, Արման Օհանյանի, Վահե Թևոսյանի, Լևոն Առաքելյանի, Տարոն Մանուկյանի,…

Գրաֆիտի արվեստ. Լի Քուինոնես

Լի Քուինոնեսը արվեստանոցում նկարել է մոտ 40 տարի, սակայն նա միշտ ավելի ճանաչված կլինի իր գրաֆիտիների համար: Հայտնվելով 1970-ական թվականներին Նյու-Յորքում՝ նյույոռիկյան այս արվեստագետը մեծ ճանաչում գտավ իր հսկայական, ծաղրական ֆրեսկոներով, որոնք նկարված էին ամբողջ քաղաքով պտտվող մետրոյի վագոնների վրա՝ «Լի» ստորագրությամբ: Նրա ընթացիկ ցուցադրությունը Չարլի Ջեյմս պատկերասրահում ներկայացնում է նրա կարիերայի երկու փուլերը: Այնտեղ…