fbpx
Նշում

Վարդան Ազատյան

Վաչե Սարգսյանի «Ակեղդամա» վեպի շնորհանդես

Հուլիսի 13-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ Վաչե Սարգսյանի «Ակեղդամա» վեպի շնորհանդեսը։ Երեք հատորից բաղկացած սիբիրյան աքսորի խորհրդահայ գրականության անհայտ մնացած կոթողային այս նմուշը հեղինակը սկսել է գրել 1960-ական թվականներին՝ ՊԱԿ-ի ու գուլագյան ճամբարներում 16-ամյա ազատազրկումից վերադառնալուց հետո: Սարգսյանը ձերբակալվել էր 1941 թվականին։ — Հովհաննիսյան ինստիտուտի համար օրակարգային է ներկայի պատմական վերանայումը։ Մեր պատմության այնպիսի…

«Մենք կարծես որբերի սերունդներ լինենք», – Ռուզաննա Գրիգորյան | «Որբաքաղաքը» գրքի շնորհանդես

Հուլիսի 23-ին նորաբաց «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ ամերիկահայ արվեստի և մշակույթի պատմաբան Նորա Ներսեսյանի «Որբաքաղաքը» աշխատության հայերեն հրատարակության շնորհանդեսը։ Բնօրինակը թողարկվել էր 2016 թվականին անգլերենով՝ «City of Orphans»։ Այն պատմում է  1919-1931 թվականներում Ալեքսանդրապոլում (ներկայիս Գյումրի) գտնվող աշխարհի խոշորագույն որբանոցի մասին։ Գրելիս՝ հեղինակն օգտվել է ոչ միայն Հայաստանի, այլև ԱՄՆ-ի արխիվային նյութերից։ Նախնական թարգմանությունը կատարվել…