fbpx
Նշում

Պադրէ

Պադրէ | լուսնի հակառակ կողմը չլուսավորվեց

կայծ   ձեռքդ հպիր ձեռքիս, կտրուկ, նրանք հիմա նման են կայծքարի` ակնթարթում կկայծկլտան, ձեռքս մոտեցնեմ սրտիդ, ձեռքովդ կպիր ձեռքիս, թող կայծից բռնկվի սիրտդ, թող որ զգաս, թող ցույց տամ քեզ անծանոթ տիեզերքը, թող ցույց տամ քեզ մի բան, որը ես է կոչվում ու որին նույնիսկ ինքս չեմ տեսել. ես էգոիստ եմ, այո-այո… ես էգոիստ եմ,…

Վլադիմիր Աղեկյան (Պադրէ) | ավե պապա

մինոկապկոս կամ կապիկն առաջացել է մարդուց մի կողմից ռադիոյի խշշոցը, մյուս կողմից դռան ճռռոցը։ ամեն ինչ շագանակագույնին է տված շուրջբոլորը ցնորք֊առեղծված։ ինչ֊որ երևույթներ են մարդիկ են կոչվում փակված են քառակուսիում ու քառակուսիներ են հյուսում։ մազապատ, քառակուսի, գլխանման բաներ շարժունակ֊գործունակ մեկը չկա վերցներ֊տաներ։ չէ, իրենք բանական են՝ միշտ֊ճիշտ մի խոսքով՝ եսասեր, իսկ Նիցշեն կասեր. -միշտ մեծ…