fbpx
Նշում

Հայկ Համբարձումյան

Գրաֆիկական վեպի շնորհանդես | «Զակո. հայ գերու արտասովոր կյանքը»

Մայիսի 25-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ համանուն հրատարակչության կողմից տպագրված «Զակո. հայ գերու արտասովոր կյանքը» գրաֆիկական վեպի շնորհանդեսը։ Գիրքը ստեղծվել է շուրջ 17 տարի և պատմում է նկարիչ Սարգիս Մանգասարյանի Երկրորդ Համաշխարհային պատերազմում գերի ընկնելու մասին։ Այստեղ օգտագործված են նկարչի արխիվային լուսանկարներն ու գրավոր պատառիկները: Գիրքը կազմել է Սարգիսի որդի Տիգրան Մանգասարյանը, որն աննախադեպ է…

«Լիրիկան բառերի մեջ տրված երաժշտությունն է»․-Հենրիկ Էդոյան | Հանդիպում պոետի հետ

Հենրիկ Էդոյանը տասնամյակներ շարունակ իր ակտիվ ներկայությունն է ապահովել հայ ժամանակակից պոեզիայում։ Փետրվարի 5-ին ընթերցողին ներկայացվեց նրա նոր՝ «Լույսը ձախ կողմից» բանաստեղծությունների ժողովածուն, ինչի առիթով էլ «Զանգակ» գրատանը կազմակերպվել էր հանդիպում հեղինակի հետ։ Միջոցառումը մարդաշատ էր, ներկա էին ինչպես գրողի սերնդակիցներն, այնպես էլ երիտասարդներ, ովքեր հնարավորություն ունեցան հարց ու պատասխանի միջոցով ավելի մոտիկից ծանոթանալ Էդոյանի…

«Զանգակ»-ի 2018 թվականն ու սպասվող ծրագրերը

Դեկտեմբերի 27-ին «Զանգակ» գրատանը համանուն հրատարակչությունը կազմակերպել էր 2018 թվականի իրենց գործունեության ամփոփման ու սպասվող տարվա ծրագրերի ներկայացման միջոցառում։։ Թերևս ամենահետաքրքրականն այն էր, որ 2019 թվականին «Զանգակ»-ը պլանավորում է թվով 70 գիրք հրատարակել։ – 2017 թվականին հրատարակեցինք անկախության շրջանի 52 բանաստեղծների 52 բանաստեղծություններ, որի նպատակն էր ցույց տալ՝ անկախության շրջանում բանաստեղծական մեծ ժառանգություն ունենք, որին…

Լևոն Շահնուր՝ «Ցավեր բռնողը» գրքի շնորհանդես

Դեկտեմբերի 1-ին «Գրքի երևանյան փառատոնի» միջոցառումների շարքում էր նաև ժամանակից արձակագիր Լևոն Շահնուրի «Ցավեր բռնողը» պատմվածքների ժողովածուն։ Գրքի խմբագիր, «Զանգակ» հրատարակչության գրական ծրագրերի համակարգող Հայկ Համբարձումյանն ասաց․ – Գուցե ընթերցողներին սկզբում թվա, թե պատմվածքները շատ սյուժետային չեն, գործողությունները դանդաղ են զարգանում, համաձայն եմ, ինչ-որ առումով ծանր կարելի է համարել, բայց հավաստիացնում եմ՝ սա շատ խիտ,…

Արթուր Մեսրոպյան | Թռչող տունը

Ժողովածուն ներկայացնում է Արթուր Մեսրոպյանի վերջին տարիների գործերը։ Բանաստեղծություններն արտացոլում են անձի ու երևակայական ես-ի սթափ առերեսման փորձը, սառնասիրտ գնահատողական հայացքն ընտրությանը, ազատ կամ զսպված ինքնության դրսևորումներին, որոնք տեղաբաշխված են չհարմարվողականության տարածքներում։ Ընթերցողը մասնակիցը կդառնա յուրօրինակ ճամփորդության առ էության ներսում գտնվող փակը, մութը և պահվածը, կառնչվի մարդու՝ միֆական հիմքի հետ միաձուլման ընթացքին, կտեսնի մետամորֆոզների մի…