fbpx
Նշում

«Իմ ու իմ միջև»

«Պոեզիան դեպի լույս դուրս գալու խթանող ուժ էր»․ Հաս Չախալյան

Հուլիսի 16-ին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Հաս Չախալյանի առաջին «Իմ ու իմ միջև» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը։ Գիրքը լույս է տեսել «Արմավ» հրատարակչության կողմից, խմբագիրն է Արմեն Ավանեսյանը։ Ըստ խմբագրի՝ Հաս Չախալյանի բանաստեղծություններն այնպես են գրված, որ դրանք ամբողջովին ձևավորվում, կայանում են ընթերցողի հոգում՝ կախված ընթերցողի պատրաստվածությունից, ինչն էլ հենց հետաքրքիր է դարձնում…

Հաս Չախալյան «Իմ ու իմ միջև» գրքի շնորհանդես․ հուլիսի 16

Հուլիսի 16-ին Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի կունենա երիտասարդ բանաստեղծ Հաս Չախալյանի առաջին ժողովածուի շնորհանդեսը։ Գիրքը տպագրվել է «Արմավ» հրատարակչության կողմից և կոչվում է «Իմ ու իմ միջև»։ Միջոցառման մուտքն ազատ է։ Բոլոր ցանակցողները կարող են ներկա գտնվել ժամը 15։00-ին։