fbpx
Նշում

ժողովածու

Տետրերի վերջին էջերին գրված պոեզիա | Ռուզան Ազիզան «Չսիրելուց երկու օր անց»

Լրագրող Ռուզան Ազիզյանի «Չսիրելուց երկու օր անց» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 27-ին։ Գիրքը տպագրվել է «Գրանիշ» գրական կայքի և մշակույթի նախարարության աջակցությամբ։ — Վերնագիրն աբողջացնում է գրքի բովանդակությունը՝ սիրո մասին բանաստեղծություններ, որոնք ոչ թե բռնկուն, երիտասարդական ավյունով են վետվետում, այլ հասուն սիրո դրսևորումներ են կամ սիրո անցած էտապ։ Այդ անցած էտապներում հիշվում է,…

Անահիտ Ղազախեցյանի «Դիլեմա»-ն

«Մենք գրում ու կարդում ենք պոեզիա, որովհետև մարդկային ցեղի ներկայացուցիչներ ենք, իսկ նրանց առաջ է մղում զգացմունքը։ Բժշկությունը, իրավաբանությունը, կիրառական գիտելիքներն ապահովում են մեր կյանքը, մինչդեռ սերը, գրականությունն այն բաներն են, որոնց համար մենք ողջ ենք մնում», – այս մեջբերումն ուղղակի չէր, այն շատերիս հայտնի «Մեռած պոետների ընկերակցություն» ֆիլմից էր, որով էլ սկսվեց Անահիտ Ղազախեցյանի…

Էդուարդ Հարենց՝ «Ելման կոյնե» գրքի շնորհանդես

Դեկտեմբերի 15-ին Անտարեսյան գրատոնի շրջանակներում տեղի ունեցավ Էդուարդ Հարենցի «Ելման կոյնե» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը։ Գրքի մասին իր կարծիքն ասաց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը․ – «Ելման կոյնե» վերնագիրը լեզվամտածողական արտահայտչամիջոց է։ Գիրքը հենց այդ տրամաբանությամբ է կազմված և ասեմ՝ բարդ պոեզիա է, կարդալիս առաջացնում է որոշակի արգելքներ, որոնք պետք է հաղթահարել։ Չնայած բանաստեղծը հրաժարվեց…

Երբ լռում է քաղաքականությունն ու խոսում է Համբարձում Համբարձումյանի գրականությունը

Դեկտեմբերի 8-ին «Հայ գիրք» գրախանութում տեղի ունեցավ Համբարձում Համբարձումյանի «Կորեական դելիկատես» գրքի շնորհանդեսը։ – Այնպես ստացվեց, որ լռության  ու շնորհանդեսի օրերը համընկան։ Մենք ցանկացանք, որ լռի քաղաքականությունն ու խոսի Համբարձումի գրականությունը, որը ցանկացած քաղաքական և ընտրական ցարգացումներից արժեքավոր երևույթ է: Այստեղ ներկաները նույնպես կփաստեն, որ այս գիրքը մեր սերնդակիցների շարքում ամենասպասվածներից է: Համբարձումի առաջին իսկ…

«Գիրքս գրականության մուտքի փնտրտուք էր»,-Նորայր Սարգսյանը «Չինական պատի» մասին

«Իմը եղավ վերադարձի գրականությունը, ու բառերը գրվեցին ինձ օգնելու համար։ Վերադարձ անհայտից ու անհայտը դեպի՝ գիշերային փախած ձայներով։ Ու ինքս ինձ խորհուրդներ սկսեցի տալ բարձրաձայն ու վախեցա ինքս ինձնից ու շշնջացի․ – Գեներալ Մեն Ծյանը՝ Չինական պատի առաջին հատվածը կառուցողը, կյանքն ավարտեց ինքնասպանությամբ՝ ասելով, որ ինքը արժանի է մահվան, որովհետև իր պատը հանցագործություն էր բնության…

Արթուր Մեսրոպյան | Թռչող տունը

Ժողովածուն ներկայացնում է Արթուր Մեսրոպյանի վերջին տարիների գործերը։ Բանաստեղծություններն արտացոլում են անձի ու երևակայական ես-ի սթափ առերեսման փորձը, սառնասիրտ գնահատողական հայացքն ընտրությանը, ազատ կամ զսպված ինքնության դրսևորումներին, որոնք տեղաբաշխված են չհարմարվողականության տարածքներում։ Ընթերցողը մասնակիցը կդառնա յուրօրինակ ճամփորդության առ էության ներսում գտնվող փակը, մութը և պահվածը, կառնչվի մարդու՝ միֆական հիմքի հետ միաձուլման ընթացքին, կտեսնի մետամորֆոզների մի…

Մանե Գրիգորյան | Ցուրտ կին

«Երիտասարդ բանաստեղծուհու նոր ժողովածուն հատկանշվում է անկանոն ռիթմերի, անսովոր զգայական ապրումների հերթագայությամբ, որոնք մի կողմից՝ առարկայանում են որպես ինքնացող գրողական ձեռագիր, մյուս կողմից՝ բացահայտում են ուրիշ հայացքով դիտված կյանք, որտեղ մարդու ներաշխարհը երևակվում է անսպասելի կողմերով»։ Խմբագիր՝ Հուսիկ Արա © Անտարես, 2013   *** խաղալիքը ձեռքին եղբորիցդ վախեցիր, որ նեղ օրերին, դոդոշի պես դուրս ցցած աչքերով,…