fbpx
Նշում

ընթերցանություն

Ինչո՞ւ կարդալ դասական գրականություն

Ամենատարբեր բարդության երկխոսություններին մասնակցելու, մարդկանց ավելի լավ հասկանալու, բարդ իրավիճակներից դուրս գալու գաղտնիքները կարող են սովորացնել ոչ միայն բիզնես-քոուչերը կամ հոգեթերապեվտները, այլև դասական գրականությունը։ Եվ երբեմն էլ ավելի լավ, քան վերոնշյալ մասնագիտությունների վարպետները։ Ավելի լավ հասկանալ մարդկանց Դասականի ընթերցանությունը ոչ միայն կնպաստի ներաշխարհի զարգացմանը, այլ նաև կծանոթացնի հոգեբանությանը։ Կարդալով Կաֆկայի, Ուալդի կամ Տուրգենևի ստեղծագործությունները, դուք…

Ի՞նչ կարդալ ամռանը․ առաջարկում է Բիլ Գեյթսը

Բիլ Գեյթսն իր բլոգում կիսվել է հինգ գրքերից կազմված ցուցակով և առաջարկում այս ամռանն ուշադրություն դարձնել դրան։ Միլիարդատերը զգուշացնում է, որ նշվածներից ոչ մեկը «թեթև ընթերցանության» համար չէ։ Upheaval («Հեղաշրջում»), Ջարեդ Դայմոնդ Այս գրքում ամփոփված են էվոլյուցիոն կենսաբան Ջարեդ Դայմոնդի հետազոտությունները, որոնք ուղղված են հասարակությունների արձագանքները ճգնաժամերին։ Լուսաբանվում է նաև այն, թե ինչն է թույլ տվել մարդկանց…

Կարդա՞լ, թե՞ լսել․  որոշում են ամերիկացիները

Edison Research և Triton Media կենտրոնների վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ 2019 թվականին ամերիկացիների 50%-ն իր նախապատվությունն է տվել գրական ստեղծագործությունների ձայնային (աուդիո) տարբերակներին՝ տպագիր գրականության համեմատ։ Ըստ սոցիոլոգների՝ աուդիոգրքերի այսպիսի հայտնությունը կարող է պայմանավորված լինել ճանապարհային խցանումների և սպորտային ակտիվության ժամանակ գրականություն լսող երկրպագուների աճով։ Ըթերցողների 74%-ը պարբերաբար աուդիոգրքեր է լսում սեփական մեքենայում, ևս 19%-ը դա…