fbpx
Նշում

Զանգակ

Աննը ֆրանկի օրագրի շնորհանդեսը

Հունիսի 13-ին տեղի ունեցավ Աննը Ֆրանկի հանրահայտ օրագրի՝ «Հետնատունը» գրքի շնորհանդեսը։ Զանգակ գրատանն անցկացված այս միջոցառման առանձնահատկությունը կապված էր օրվա ընտրյան հետ․ հենց այդ օրը Աննըն կդառնար 90 տարեկան։ Գիրքը հրատարակել է «Վերնատուն» հրատարակչությունը` Գրականության հոլանդական հիմնադրամի աջակցությամբ: — Գիրքը նախկինում երկու անգամ թարգմանվել էր, խորհրդային շրջանում՝ ռուսերենից, հետո անգլերենից և թվում էր, թե ընթերցողն…

Գրաֆիկական վեպի շնորհանդես | «Զակո. հայ գերու արտասովոր կյանքը»

Մայիսի 25-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ համանուն հրատարակչության կողմից տպագրված «Զակո. հայ գերու արտասովոր կյանքը» գրաֆիկական վեպի շնորհանդեսը։ Գիրքը ստեղծվել է շուրջ 17 տարի և պատմում է նկարիչ Սարգիս Մանգասարյանի Երկրորդ Համաշխարհային պատերազմում գերի ընկնելու մասին։ Այստեղ օգտագործված են նկարչի արխիվային լուսանկարներն ու գրավոր պատառիկները: Գիրքը կազմել է Սարգիսի որդի Տիգրան Մանգասարյանը, որն աննախադեպ է…

«Թավշյա հեղափոխությունը» կոմիքս գրքի շնորհանդես

Ապրիլի 12-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ «Թավշյա հեղափոխությունը» կոմիքս գրքի շնորհանդեսը։ Կոմիքսը ստեղծվել և հրատարակվել է «ՄԱՅՐՈ» բրենդի կողմից և պատմում է Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին, որոնք «հեղափոխություն» բնորոշումը ստացան հասարակական լայն շերտերի կողմից։ «Սա պատմություն է ոչ թե քաղաքական կերպարների, երկրում քաղաքական իրավիճակի զարգացման, հեղափոխության կամ իշխանության փոփոխության մասին, այլ…

«Ծանոթ գիր անծանոթ գրչով» գրքի շնորհանդես

Ապրիլի 5-ին Զանգակ գրատանը տեղի ունեցավ «Ծանոթ գիր անծանոթ գրչով» գրքի շնորհանդեսը։ «Յունիվերս» լեզվի կենտրոնը ցանկացավ քայլ անել ու ստեղծել այնպիսի մի գիրք, որն իր մեջ կներառի գերմնական դասական գրականության կարկառուն դեմքերի ստեղծագործությունների հայերեն թարգմանությունները, իսկ թարգմանիչները պետք է լինեին այդ ոլորտի սկսնակները։ — Այսօր մենք վայելելում ենք երկու երկար ու ձիգ տարիների աշխատանքի արդյունքը։…

«Դեն Բրաունն ինձ զայրացրել էր», — Մարկ Արեն

Մարտի 26-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ հանդիպում «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» վեպի հեղինակ, գրող Մարկ Արենի հետ։ Հանդիպումը կայացավ «Ես գրում եմ» խորագիրը կրող նախագծի շրջանակներում, որտեղ տարբեր գրողներ պատմում են իրենց ստեղծագործական գործընթացի, ոգեշնչումների և գրական աշխատանքի մասին: Գրել սկսելու մասին հարցին հեղինակը պատասխանեց, որ բավականին ուշ է եղել, 21֊րդ…

«Զանգակ»-ի 2018 թվականն ու սպասվող ծրագրերը

Դեկտեմբերի 27-ին «Զանգակ» գրատանը համանուն հրատարակչությունը կազմակերպել էր 2018 թվականի իրենց գործունեության ամփոփման ու սպասվող տարվա ծրագրերի ներկայացման միջոցառում։։ Թերևս ամենահետաքրքրականն այն էր, որ 2019 թվականին «Զանգակ»-ը պլանավորում է թվով 70 գիրք հրատարակել։ – 2017 թվականին հրատարակեցինք անկախության շրջանի 52 բանաստեղծների 52 բանաստեղծություններ, որի նպատակն էր ցույց տալ՝ անկախության շրջանում բանաստեղծական մեծ ժառանգություն ունենք, որին…

Նարինե Աբգարյան՝ «Պատմություն խզբզիկներով» գրքի թարգմանություն

Դեկտեմբերի 23-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ ռուսաստանաբնակ հայ գրող Նարինե Աբգարյանի «Պատմություն խզբզիկներով» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ – Գրքի գլխավոր հերոսը մի հրաշալի երևույթ է, ով ընդամենը հինգ տարեկան է, բայց դատում է շատ մեծերից ավելի խելացի, ունի իր հետաքրքրությունները, հարաբերությունները, չի ապրում իներցիայով․ իր մոտ տեղի ունեցող ամեն ինչն ունի իր պատճառները և ամեն…

Հանդիպում Մարիամ Պետրոսյանի հետ

Գրող, նկարչուհի Մարիամ Պետրոսյանը ծնվել է 1969 թվականին Երևանում, ում մեծ ճանաչում է բերել շուրջ տասնութ տարի գրած «Տունը, որտեղ…» («Дом, в котором…») վեպը: Դեկտեմբերի 22-ին «Զանգակ» գրատանը գրողի հետ կազմակերպված հանդիպման միջոցառումը վարեց գրականագետ Լիլիթ Մելիքսեթյանը։ Ձեզ ենք ներկայացնում նրանց զրույցից մի հատված՝ առանց նկատելի փոփոխությունների։ – Ըստ աստվածաշնչյան ավանդության՝ կա երկու քույր՝ Մարթան…

Լևոն Շահնուր՝ «Ցավեր բռնողը» գրքի շնորհանդես

Դեկտեմբերի 1-ին «Գրքի երևանյան փառատոնի» միջոցառումների շարքում էր նաև ժամանակից արձակագիր Լևոն Շահնուրի «Ցավեր բռնողը» պատմվածքների ժողովածուն։ Գրքի խմբագիր, «Զանգակ» հրատարակչության գրական ծրագրերի համակարգող Հայկ Համբարձումյանն ասաց․ – Գուցե ընթերցողներին սկզբում թվա, թե պատմվածքները շատ սյուժետային չեն, գործողությունները դանդաղ են զարգանում, համաձայն եմ, ինչ-որ առումով ծանր կարելի է համարել, բայց հավաստիացնում եմ՝ սա շատ խիտ,…

La structure est pourrie, camarade | Կառույցը Փտած է, Ընկեր

Վիգեն Բերբերյանի հետ հանդիպման առիթն էր նրա «Կառույցը Փտած է, Ընկեր» գիրքը: Այն ֆրանսերեն է։ Հանդիպումը տեղի ունեցավ «Զանգակ» գրատանը։ Ցուցադրվեց 10 րոպե տևողությամբ ֆիլմ, որը պատմում է գրքի մասին: