fbpx
Նշում

Զանգակ գրատուն

Եթե չլիներ մրցակցություն, ոլորտը չէր զարգանա. Շահեն Մկրտչյան (հարցազրույց)

Արդեն մի քանի ամիս է, ինչ Երևանում գործում է «Զանգակ» գրատունը: Գրատան առանձնահատկությունն այն է, որ բացի գրքերի վաճառքից, այնտեղ անց են կացվում տարբեր գրական-մշակութային միջոցառումների. գրքերի շնորհանդեսներ, հանդիպում գրողների հետ, բաց դասեր, սեմինարներ և այլն: Գրատունն ունի նաև ընթերցարան, որտեղ հաճախորդները կարող են կարդալ և ծանոթանալ գրքերի հետ նախքան դրանք գնելը: Azat TV մեդիանախաձեռնությունը…

Գիրք, որը պայթեցրեց մահմեդական աշխարհը | Սալման Ռուշդի՝ «Կեսգիշերի զավակները»

Դեկտեմբերի 15-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ Սալման Ռուշդիի «Կեսգիշերի զավակները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա չէր թարգմանիչ Արամ Արսենյանը, բայց նրա փոխարեն ելույթ ունեցավ իր որդի, բանաստեղծ Վահե Արսենը․ – Ես չեմ էլ ուզում մտածել, որ կարող եմ փոխարինել հորս, բայց կփորձեմ իմ տեսանկյունը հայտնել ու զրուցել ընթերցողի հետ։ Թե գիրքն է հրատապ, թե…

La structure est pourrie, camarade | Կառույցը Փտած է, Ընկեր

Վիգեն Բերբերյանի հետ հանդիպման առիթն էր նրա «Կառույցը Փտած է, Ընկեր» գիրքը: Այն ֆրանսերեն է։ Հանդիպումը տեղի ունեցավ «Զանգակ» գրատանը։ Ցուցադրվեց 10 րոպե տևողությամբ ֆիլմ, որը պատմում է գրքի մասին:                                          

«Հեքիաթ քաջ տղայի մասին, որ չգիտեր, որ քաջ է» հեքիաթի քննարկում

Օգոստոսի 15-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ հանդիպում մանկագիր Արմեն Գրիգորյանի հետ: «6:40» նախագծի կազմակերպած այս միջոցառմանը ներկայացվեց նաև գրողի նոր՝ «Հեքիաթ քաջ տղայի մասին, որ չգիտեր, որ քաջ է» կոմիքս-հեքիաթը: Այս փորքիկ ստեղծագործության մասին խոսեցին մանկագետ Գոհարիկ Աքելյանն ու գրականագետ Անի Հովնանը։ Քննարկումը սկսեց Գոհարիկ Աքելյանը, ով ցանկացավ այն կառուցել մշակութաբանական ոլորտում, որպեսզի հասկանալի դառնա,…

«Մենք կարծես որբերի սերունդներ լինենք», – Ռուզաննա Գրիգորյան | «Որբաքաղաքը» գրքի շնորհանդես

Հուլիսի 23-ին նորաբաց «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ ամերիկահայ արվեստի և մշակույթի պատմաբան Նորա Ներսեսյանի «Որբաքաղաքը» աշխատության հայերեն հրատարակության շնորհանդեսը։ Բնօրինակը թողարկվել էր 2016 թվականին անգլերենով՝ «City of Orphans»։ Այն պատմում է  1919-1931 թվականներում Ալեքսանդրապոլում (ներկայիս Գյումրի) գտնվող աշխարհի խոշորագույն որբանոցի մասին։ Գրելիս՝ հեղինակն օգտվել է ոչ միայն Հայաստանի, այլև ԱՄՆ-ի արխիվային նյութերից։ Նախնական թարգմանությունը կատարվել…