fbpx
Նշում

գրքի շնորհանդես

Հաս Չախալյան «Իմ ու իմ միջև» գրքի շնորհանդես․ հուլիսի 16

Հուլիսի 16-ին Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի կունենա երիտասարդ բանաստեղծ Հաս Չախալյանի առաջին ժողովածուի շնորհանդեսը։ Գիրքը տպագրվել է «Արմավ» հրատարակչության կողմից և կոչվում է «Իմ ու իմ միջև»։ Միջոցառման մուտքն ազատ է։ Բոլոր ցանակցողները կարող են ներկա գտնվել ժամը 15։00-ին։

«Երեքից հետո արդեն ուշ է», ասում է Մասարու Իբուկան

«Այն ինչ երեխայի մեջ ամրապնդվում է վաղ հասակում, անհնար է փոխել չափահաս տարիքում», – այսպիսի ճապոնական ասածվացքով է սկսվում Մասարու Իբուկայի «Երեքից հետո արդեն ուշ է» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 14-ին «Բուկինիստ» գրախանութ-սրճարանում։ Մասարու Իբուկան «Սոնի» ընկերության համահիմնադիրներից մեկն է, ով բացի իր ինժեներական նորարարություններից, գրել է մի շարք գրքեր, ինչպես նաև այս…

Լավ գիրքն ամեն ինչի մասին է | Արամ Ավետիս «Ճարտարապետական մուտացիա» գրքի շնորհանդես

Մայիսի 25-ին «Նոյան տապան» գրախանութում տեղի ունեցավ Արամ Ավետիսի «Ճարտարապետական մուտացիա» գրքի շնորհանդեսը։ — Դժվար է որևէ բան ասել, քանի որ ինչ-որ պետք էր ես գրել եմ գրքում, – այսպես ձևակերպեց իր շնորհակալական խոսքը Արամը, ով մինչ շնորհանդեսի մեկնարկը հասցրեց ստորագրել տասնյակ ընթերցողների կողմից ձեռք բերած գրքերը։ Արամ Ավետիսն իր «Ճարտարապետական մուտացիա» գրքում ձգտում է…

«Գնացքախցիկ N6» գրքի շնորհանդես | «Ամսվա հրատարակչություն»

Մայիսի 16-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ ֆինլանդացի գրող Ռոզա Լիկսոմի «Գնացքախցիկ N 6» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: «Գիտանք» հրատարակչության կողմից լույս տեսած այսի գիրքը թարգմանել ու խմբագրել են Ալեքսանդր և Կարինե Աղաբեկյանները։ — «Գիտանքը» մեր երկրում թերևս միակ հրատարակչությունն է, որը զբաղվում է հյուսիսային երջանիկ երկրների գրականության թարգմանությամբ։ Այս ֆինլանդական գիրքը մեր վերջինն է, որի հեղինալը…

Նարինե Կռոյանի «Դանիելի գիրքը» վեպի շնորհանդես

Մարտի 14-ին Ազգային գրադարանի փոքր դահլիճում տեղի ունեցավ արձակագիր Նարինե Կռոյանի «Դանիելի գիրքը» վեպի շնորհանդեսը։ Նուրբ հումորով համեմված վեպը պատմություն է փոփոխական աշխարհում փոփոխվող արժեքների մասին: Վթարի զոհ դառնալով՝ լրագրող Դանիելը հայտնվում է դժողքի ու դրախտի «խաչմերուկում»: Դանիելի պահապան հրեշտակը նրան ուղեկցելում է հրեշտակապետի մոտ: Այստեղ է որոշվելու Դանիելի ճակատագիրը: Ստեղծված իրավիճակում հրեշտակի և մարդու…

Արման Գրիգորյան՝ «Կեցցե հեղափոխությունը» գրքի շնորհանդես

Փետրվարի 10-ին տեղի ունեցավ արվեստագետ, Հայ Ազգային Կոնգրես կուսակցության հիմնադիր անդամ Արման Գրիգորյանի «Կեցցե հեղափոխությունը» վեպը, որը հեղինակն ավարտել է 16 տարի առաջ՝ 2003 թվականի հունվարին։ Արմանը պատմում է, որ գիրքը գրվել է Սովետական ռևանշի տարիներին, երբ հեռուստատեսությամբ քննարկումներ էին ընթանում 1917 թվականին ցարական ընտանիքի սպանության և հեղափոխության մասին՝ տարբեր կողմեր պաշտպանելով։ Այստեղ հեղինակը հանդես…

Թամրիկո Շոլի՝ «Տղամարդու ներսում» գրքի շնորհանդես

«Արևիկ» հրատարակչությունը, որը 30 տարուց ավել հրատարակում էր մանկական գրականություն, արեց իր առաջին քայլը մեծահասակների համար նախատեսված գրականության հրատարակման ոլորտում։ Խոսքը վրացական ծագումով ուկրաինացի գրող և լրագրող Թամրիկո Շոլիի (Շոշաշվիլի) «Տղամարդու ներսում» գրքի մասին է։ – Որոշումը շատ սուբյեկտիվ էր, և գրքի առաջին իսկ էջերը թերթելիս հասկացա, որ այն շատ ահնրաժեշտ է հատկապես մեր երիտասարդներին…

70-80-ականների Վանաձորի պատմական օազիսը | Անուշ Սարգսյան՝ «Սադի տակի շենքը»

Հունվարի 19-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ Անուշ Սարգսյանի առաջին գրքի՝ «Սադի տակի շենք»-ի շնորհանդեսը։ Այն առանձին պատումներից կազմված ստեղծագործություն է, որտեղ վանաձորյան մի շենքում ապրող մարդկանց և հեղինակի անձնական կենսագրության դրվագների միահյուսմանը զուգահեռ վեր է բարձրանում անցումային մի ամբողջ դարաշրջանի պատմություն՝ բնորոշ կոլորիտով, խոր դրամատիզմով: Այս վեպ-էսսեի մասին առաջինը խոսեց «Գրանիշ» կայքի գլխավոր խմբագիր և…

Արամ Խաչատրյան՝ «Դեպի արևն էին գնում» գրքի շնորհանդես

Սիրո խոստովանություն Երևանին, այսպես է երիտասարդ արձակագիր Արամ Խաչատրյանը բնորոշում իր առաջին «Դեպի արևն են գնում» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 26-ին։ Արամը մասնագիտությամբ իրավաբան է, իսկ գիրքն ավելի բազմակողմանի է, քան կարելի է պատկերացնել, ինչի շուրջ էլ ծավալվել է մեր զրույցը։ – Երևի սկսենք ամենապարզ հարցից՝ ինչի՞ մասին է գիրքը։ – Ես էլ…

Թամարա Ավանեսյան՝ «Բիզնես էթիկայի պարզ արվեստը» գրքի շնորհանդես

Դեկտեմբերի 25-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Թամարա Ավանեսյանի «Բիզնես էթիկայի պարզ արվեստը» գրքի շնորհանդեսը։ – Գիրքը ներկայացնում է գործարար հարաբերությունների ողջ ներկապնակը։ Բիզնես էթիկան գործարար մարդու վարվեցողության կանոնների ընդհանուր նկարագիրն է, որը գործունեության մեջ է դրվում գործարար հարաբերություններում։ Գրքի շնորհիվ բիզնես հասարակությունը կծանոթանա բիզնես էթիկային, կկիրառի դրանք և մեծ հաջողությունների կհասնի դրանց շնորհիվ։…