fbpx
Նշում

գրականություն

«Պոեզիան դեպի լույս դուրս գալու խթանող ուժ էր»․ Հաս Չախալյան

Հուլիսի 16-ին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Հաս Չախալյանի առաջին «Իմ ու իմ միջև» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը։ Գիրքը լույս է տեսել «Արմավ» հրատարակչության կողմից, խմբագիրն է Արմեն Ավանեսյանը։ Ըստ խմբագրի՝ Հաս Չախալյանի բանաստեղծություններն այնպես են գրված, որ դրանք ամբողջովին ձևավորվում, կայանում են ընթերցողի հոգում՝ կախված ընթերցողի պատրաստվածությունից, ինչն էլ հենց հետաքրքիր է դարձնում…

Վաչե Սարգսյանի «Ակեղդամա» վեպի շնորհանդես

Հուլիսի 13-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ Վաչե Սարգսյանի «Ակեղդամա» վեպի շնորհանդեսը։ Երեք հատորից բաղկացած սիբիրյան աքսորի խորհրդահայ գրականության անհայտ մնացած կոթողային այս նմուշը հեղինակը սկսել է գրել 1960-ական թվականներին՝ ՊԱԿ-ի ու գուլագյան ճամբարներում 16-ամյա ազատազրկումից վերադառնալուց հետո: Սարգսյանը ձերբակալվել էր 1941 թվականին։ — Հովհաննիսյան ինստիտուտի համար օրակարգային է ներկայի պատմական վերանայումը։ Մեր պատմության այնպիսի…

Ինչո՞ւ կարդալ դասական գրականություն

Ամենատարբեր բարդության երկխոսություններին մասնակցելու, մարդկանց ավելի լավ հասկանալու, բարդ իրավիճակներից դուրս գալու գաղտնիքները կարող են սովորացնել ոչ միայն բիզնես-քոուչերը կամ հոգեթերապեվտները, այլև դասական գրականությունը։ Եվ երբեմն էլ ավելի լավ, քան վերոնշյալ մասնագիտությունների վարպետները։ Ավելի լավ հասկանալ մարդկանց Դասականի ընթերցանությունը ոչ միայն կնպաստի ներաշխարհի զարգացմանը, այլ նաև կծանոթացնի հոգեբանությանը։ Կարդալով Կաֆկայի, Ուալդի կամ Տուրգենևի ստեղծագործությունները, դուք…

Կուստուրիցան նորից կգրի Դոստոևսկու «Ոճիրը և պատիժը»

Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան որոշել է վեպ գրել Դոստոևսկու ստեղծագործության հիման վրա և էկրանավորել այն։ «Ոճիր և պատիժ» վեպն էկրանավորելու մասին ռեժիսորը հայտնել է Սանկտ Պետերբուրգում հունիսի 26-ին կայացած «ЭтоЭтно» ազգային երաժշտության փառատոնի բացման մամլո ասուլիսի ժամանակ։ Նրա կարծիքով՝ դա կլինի Դոստոևսկու վեպի ժամանակակից պատկերումը․ — Ես ցանկանում եմ գրել գիրքը, այնուհետև դրա հիման վրա…

Հայաստանում միակ մանկական հրատարակչությունը | «Արևիկ»

Հուլիսի 3-ին Զանգակ գրատանը տեղի ունեցավ «Ամսվա հրատարակչություն» նախագծի հերթական հանդիպումը, որի հյուրն այս անգամ «Արևիկ» հրատարակչությունն էր։ Հանդիպումն առանձնացավ հատուկ ծրագրով, որը մեկնարկել էին «Զանգակն» ու «Արևիկը». կազմակերպել մրցույթ, որին երեխաները կներկայացնեն իրենց հեքիաթները, իսկ լավագույնները կներառվեն ժողովածուում։ Սակայն այս մասին կարող եք կարդալ ռեպորտաժի վերջում։ «Արևիկը» Հայաստանում միակ մանկական հրատարակչությունն է, որը գործում…

Լույս կտեսնի Ստեն Լիի մեծահասակաների համար նախատեսված առաջին գիրքը

Սուպերկարողություններ ունեցող երկու դեռահասների մասին պատմությունն արդեն այս տարի կհայտնվի գրասեղաններին։ Սա աշխարհը փրկելու հերթական սյուժետն է, որը պատկանում է 2018 թվականի աշնանն իր մահկանացուն կնքած աշխարհի ամենահայտնի կոմիքս ստեղծող Ստեն Լիին։ Ստեն Լիի «Լույսի խաղը» գրվել է Քեթ Ռոզենֆելդի հետ և պատմում է Քամերոնի ու Նիայի ընկերության մասին։ Քամերոնը ողբերգական ավտոճանապարհային պատահարից հետո կարողանում…

Էլյա Համբարձումյանի «Էլիկո» գրքի շնորհանդեսը

Հունիսի 20-ին Զանգակ գրատանը տեղի ունեցավ Էլյա Համբարձումյանի «Էլիկո» ինքնակենսագրական գրքի շնորհանդեսը։ Հեղինակը հավաստիացնում է, որ առանց ժպիտի, իսկ երբեմն էլ առանց ծիծաղի հնարավոր չէ ընթերցել այն։ Ակամայից կարդացողը մասնակից կլինի շատ պատմությունների, իրենց աչքի առաջ կմեծանա Էլիկոն, ու հաստատ կզգան, որ այսուհետ նրանից մի մասնիկ կրելու են իրենց մեջ։ — Գիրքը վայելելս ձեր շնորհիվ…

Գևորգ Թումանյանի «Ունայնիկներ» ժողովածուի շնորհանդես

Հունիսի 19-ին Հայ գիրք գրախանութում կայացավ Գևորգ Թումանյանի «Ունայնիկներ» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը։ Գիրքը սեփական հայեցակարգ ունեցող հեղինակի երկխոսությունն է աշխարհի հետ՝ որպես ինքնաճանաչողություն, փրկության միջոց: Ինչպես ասաց բանաստեղծ Հակոբ Մովսեսը՝ Գևորգը պատկերների, մետաֆորների չի դիմում, բայց դա չի նշանակում, որ այն որպես ամբողջություն, պատկերներ կամ մետաֆորներ չի կազմում։ — Գևորգի բանաստեղծությունը ոչ մի բանի հետ…

Ինձ երազել պետք չէ, քանի որ ես կարողանում եմ գրել | Հարուկի Մուրակամի

Հարուկի Մուրակամին ճապոնացի հայտնի գրող է, ում գրքերը թարգմանվել են 50 լեզուներով։ Բացի վեպերից նա հեղինակել է պատմվածքներ, հարապարակախոսություններ, ինչպես նաև անգլերենից գրքեր է թարգմանել   ճապոներեն։ Նրա վերջին «Կոմանդորի սպանությունը» գիրքը լույս է տեսել 2017 թվականին, ինչի առիթով էլ հեղինակավոր The New York Times-ի լրագրող Սարա Լիալը զրուցել է գրողի արվեստի, արդուկել սիրելու և տարօրինակ…

Օմանցի գրողը ստացավ միջազգային Բուքեր-2019 մրցանակը

Հեղինակավոր մրցանակին է արժանացել Ջոհա ԱլՀարտկիի «Երկնային մարմինները»:   2019 թվականի մայիսի 21-ին համաշխարհային Բուքեր մրցանակը հայտարարեց աշխարհի ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկի հաղթողին: Այս տարվա դափնեկիրը դարձավ օմանցի գրող Ջոհա ԱլՀարտկին, ով մրցանակ ստացավ իր «Երկնային մարմիններ» վեպի համար: Այն պատմում է երեք օմանցի աղջնակների ընտանիքի և հասումացման մասին` ընթերցողին սուզելով այն երկրի պատմության ու…