fbpx
Նշում

գիրք

«Ֆեմինիստական տեսության ժողովածու. 80-ականներ» գրքի շնորհանդես

Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Երևանյան գրասենյակը կողմից մարտի 7-ին լույս տեսավ «Ֆեմինիստական տեսության ժողովածու. 80-ականներ» գիրքը: Այն բաղկացած է 1980-ականների ֆեմինիստական տեսական-քննադատական յոթ առանցքային աշխատանքներից: Հիմնադրամի առաջին առաքելություններից և հիմնաքարային սկզբունքներից մեկը գենդերային ժողովրդավարությունն է։ Նրանք տեղական փորձառության վերլուծության և թարգմանությունների միջոցով փորձում են ստեղծել ֆեմինիստական գիտելիք։ — Ինքս լինելով ֆեմինիստ՝ փորձում եմ ստեղծել ֆեմինիստականության անթոլոգիա,…

Գագիկ Հովունցի «Մտքեր հարմոնիայի մասին» գրքի շնորհանդես

Մարտի 6-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր և մանկավարժ Գագիկ Հովունցի «Մտքեր հարմոնիայի մասին» գրքի շնորհանդեսը։ Գիրքը լույս է ընծայվել «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ՝ հայ վաստակաշատ կոմպոզիտոր Գագիկ Հովունցի 90-ամյակին ընդառաջ։ Այն նվիրված է կոմպոզիտորի կամերային ստեղծագործություններին և երաժշտական տեսությանը։ Գագիկ Հովունցը տարիներ շարունակ վարում…

Ժամանակակից փողոցային արվեստի գունազարդ շրջագայություն | «Որմնանկարի վարպետները․ նոր սերունդ»

Ոչ բոլորն ունեն աշխարհով մեկ ճանապարհորդելու հնարավորություն, որպեսզի ականատես լինեն փողոցային արվեստի էվոլյուցիային։ Բարեբախտաբար, կան այնպիսի գրքեր, ինչպիսին Gingko Press հրատարակչության կողմից տպագրված «Որմնանկարի վարպետները․ նոր սերունդ»-ն է (Mural Masters: A New Generation) է։ Կիրիակոս Այոսիֆիդիսի հեղինակած այս 260 էջանոց գրքում ներկայացված է ավելի քան 90 արտիստների կողմից նկարազարդված շենքերի լուսանկարներ։ Մի քանի տաղանդավոր լուսանկարիչների օգնությամբ «Որմնաննկարի…

Տետրերի վերջին էջերին գրված պոեզիա | Ռուզան Ազիզան «Չսիրելուց երկու օր անց»

Լրագրող Ռուզան Ազիզյանի «Չսիրելուց երկու օր անց» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 27-ին։ Գիրքը տպագրվել է «Գրանիշ» գրական կայքի և մշակույթի նախարարության աջակցությամբ։ — Վերնագիրն աբողջացնում է գրքի բովանդակությունը՝ սիրո մասին բանաստեղծություններ, որոնք ոչ թե բռնկուն, երիտասարդական ավյունով են վետվետում, այլ հասուն սիրո դրսևորումներ են կամ սիրո անցած էտապ։ Այդ անցած էտապներում հիշվում է,…

Ինչպե՞ս դասավորել գրքերը

Որտե՞ղ և ինչպե՞ս դասավորել տնային գրադարանը հարց է, որն արդիական է ոչ միայն գրքասերների, այլև նրանց համար, ովքեր շատ հազվադեպ են թարմացնում իրենց հավաքածուն։ «Eksmo» հրատարակչությունը գրքերի դասավորման և համակարգման գործնական խորհուրդներ է տալիս։ Երբ գրադարանը համակարգ է Գրքերի հավաքածուի համակարգման ամենատրամաբանական և ակնհայտ տարբերակը հրատարակությունները տեսակների և թեմաների բաժանելն է։ Պահարանում հատուկ տարածքներ նախատեսեք…

Ինչպես Թումանյանը նպաստեց գրքի վերածննդին | 1Dram թիմ

Այսօր կրկնակի տոն է ոչ միայն գիր ու գրականության երկրպագուների, այլ նաև ողջ հայության համար․ այսօր ծնվել է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, ում հոբելյանի հետ կապել են Գիրք նվիրելու օրը։ Իհարկե անդադար կարելի է բառեր շռայլել այն մասին, թե ինչպիսի մեծ ժառանգություն ենք ստացել Թումանյանից, ինչպես ենք բոլորս մեծացել նրա հեքիաթների հերոսների հետ, վայելել…