fbpx
Նշում

բանաստեղծություն

Գևորգ Թումանյանի «Ունայնիկներ» ժողովածուի շնորհանդես

Հունիսի 19-ին Հայ գիրք գրախանութում կայացավ Գևորգ Թումանյանի «Ունայնիկներ» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը։ Գիրքը սեփական հայեցակարգ ունեցող հեղինակի երկխոսությունն է աշխարհի հետ՝ որպես ինքնաճանաչողություն, փրկության միջոց: Ինչպես ասաց բանաստեղծ Հակոբ Մովսեսը՝ Գևորգը պատկերների, մետաֆորների չի դիմում, բայց դա չի նշանակում, որ այն որպես ամբողջություն, պատկերներ կամ մետաֆորներ չի կազմում։ — Գևորգի բանաստեղծությունը ոչ մի բանի հետ…

«Լիրիկան բառերի մեջ տրված երաժշտությունն է»․-Հենրիկ Էդոյան | Հանդիպում պոետի հետ

Հենրիկ Էդոյանը տասնամյակներ շարունակ իր ակտիվ ներկայությունն է ապահովել հայ ժամանակակից պոեզիայում։ Փետրվարի 5-ին ընթերցողին ներկայացվեց նրա նոր՝ «Լույսը ձախ կողմից» բանաստեղծությունների ժողովածուն, ինչի առիթով էլ «Զանգակ» գրատանը կազմակերպվել էր հանդիպում հեղինակի հետ։ Միջոցառումը մարդաշատ էր, ներկա էին ինչպես գրողի սերնդակիցներն, այնպես էլ երիտասարդներ, ովքեր հնարավորություն ունեցան հարց ու պատասխանի միջոցով ավելի մոտիկից ծանոթանալ Էդոյանի…

Էդուարդ Հարենց՝ «Ելման կոյնե» գրքի շնորհանդես

Դեկտեմբերի 15-ին Անտարեսյան գրատոնի շրջանակներում տեղի ունեցավ Էդուարդ Հարենցի «Ելման կոյնե» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը։ Գրքի մասին իր կարծիքն ասաց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը․ – «Ելման կոյնե» վերնագիրը լեզվամտածողական արտահայտչամիջոց է։ Գիրքը հենց այդ տրամաբանությամբ է կազմված և ասեմ՝ բարդ պոեզիա է, կարդալիս առաջացնում է որոշակի արգելքներ, որոնք պետք է հաղթահարել։ Չնայած բանաստեղծը հրաժարվեց…

Նունե Վարդումյան | Ինքս իմ առջև, ինքս ինձ հետ

  *** Հեռու, շատ հեռու մեզնից Կար մի միայնակ դղյակ, Կախված էր այն լիալուսնից, Կախված էր միայնակ։ Գալիս էին երկու ուրվական, Դղյակում իրար գտնում, Տիեզերքում անսահման Երազներ էին հյուսում։ Հեռու էր նրանցից Աշխարհը այս պղտորված, Հեռու էին նրանք ստից, Սեր էր նրանց հավերժ տրված։ Անհունության մեծ ծովում Շրջում են երկու ուրվական, Հավերժության ճամփեքում Սեր է…