fbpx
Նշում

արձակ

Արամ Խաչատրյան | Իմ աչքերի մեջ կախվածի

Իմ աչքերի մեջ կախվածի (Պատմվածք «Դեպի արևն էին գնում» պատմվածքավեպից)   Էս քաղաքում մայրամուտները սիրուն են, նարնջագույնը, խամրած վարդագույնը ու թրթռացող մանուշակագույնը շենքերի արանքով լցվում են փողոցները, լցվում են դեմքիդ ու սրճարանները: Ընդհանրապես, Երևանում մայրամուտները ապացուցում են, որ, ինչ էլ լինի, ամեն օրն էլ կարա սիրուն վերջանա: Ժամը տասնմեկն ա արդեն: Մենք պայմանավորվել էինք, որ…

Արամ Խաչատրյան՝ «Դեպի արևն էին գնում» գրքի շնորհանդես

Սիրո խոստովանություն Երևանին, այսպես է երիտասարդ արձակագիր Արամ Խաչատրյանը բնորոշում իր առաջին «Դեպի արևն են գնում» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 26-ին։ Արամը մասնագիտությամբ իրավաբան է, իսկ գիրքն ավելի բազմակողմանի է, քան կարելի է պատկերացնել, ինչի շուրջ էլ ծավալվել է մեր զրույցը։ – Երևի սկսենք ամենապարզ հարցից՝ ինչի՞ մասին է գիրքը։ – Ես էլ…

Գիրք, որը պայթեցրեց մահմեդական աշխարհը | Սալման Ռուշդի՝ «Կեսգիշերի զավակները»

Դեկտեմբերի 15-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ Սալման Ռուշդիի «Կեսգիշերի զավակները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա չէր թարգմանիչ Արամ Արսենյանը, բայց նրա փոխարեն ելույթ ունեցավ իր որդի, բանաստեղծ Վահե Արսենը․ – Ես չեմ էլ ուզում մտածել, որ կարող եմ փոխարինել հորս, բայց կփորձեմ իմ տեսանկյունը հայտնել ու զրուցել ընթերցողի հետ։ Թե գիրքն է հրատապ, թե…

Երբ լռում է քաղաքականությունն ու խոսում է Համբարձում Համբարձումյանի գրականությունը

Դեկտեմբերի 8-ին «Հայ գիրք» գրախանութում տեղի ունեցավ Համբարձում Համբարձումյանի «Կորեական դելիկատես» գրքի շնորհանդեսը։ – Այնպես ստացվեց, որ լռության  ու շնորհանդեսի օրերը համընկան։ Մենք ցանկացանք, որ լռի քաղաքականությունն ու խոսի Համբարձումի գրականությունը, որը ցանկացած քաղաքական և ընտրական ցարգացումներից արժեքավոր երևույթ է: Այստեղ ներկաները նույնպես կփաստեն, որ այս գիրքը մեր սերնդակիցների շարքում ամենասպասվածներից է: Համբարձումի առաջին իսկ…

Հեղինակի աթոռ. Արամ Ավետիս

Դեկտեմբերի 2-ին «The Club»-ում տեղի ունեցավ ժամանակակից գրող Արամ Ավետիսի «Հեղինակի աթոռ» միջոցառումը:

Հեղինակի աթոռ․ Նորայր Սարգսյան

Վերջին «Հեղինակի աթոռ»-ից յոթ ամիս էր անցել, մինչ կազմակերպեցինք ժամանակակից արձակագիր Նորայր Սարգսյանի հետ հանդիպումը, որի հիմնական թեման նրա վերջերս լույս տեսած «Չինական պատ» գիրքն էր: Ժողովածուից մի քանի հատված կարդալուց հետո ծավալվեց նմանը չունեցող, մեկ ժամից ավել տևող մի քննարկում: Ներկա էին տարբեր գրողներ, գրականագետներ, խմբագիրներ և իհարկե ընթերցասերներ, ովքեր բաց չթողեցին Նորայրի հետ…

Հեղինակի հետ ծնված վիպակ | Արմինե Բոյաջյանի «Նկարում եմ նապաստակ (location-ծառի տակ)» գրքի շնորհանդես

«Կա մի մարդ ում ես նախանձում եմ, Չարենցն է: Նա երակ է կապված գրականությանը: Իմ սիրելի գրական ժանրը պամֆլետն է: Քաղաքական դաշտ շպրտվող կծու բառերն արթնացնում են թիթեռներիս: Ես դա հասկացա առաջին կուրսում, երբ կարդացի Ցիցերոն ու Պլուտարքոս: Կարդացի Ցիցերոն ու Պլուտարքոս ու շարունակեցի նախանձել Չարենցին: Հետո Դիդրո կարդացի, Վոլտեր, էլի ահագին բան կարդացի, ես…

«Գիրքս գրականության մուտքի փնտրտուք էր»,-Նորայր Սարգսյանը «Չինական պատի» մասին

«Իմը եղավ վերադարձի գրականությունը, ու բառերը գրվեցին ինձ օգնելու համար։ Վերադարձ անհայտից ու անհայտը դեպի՝ գիշերային փախած ձայներով։ Ու ինքս ինձ խորհուրդներ սկսեցի տալ բարձրաձայն ու վախեցա ինքս ինձնից ու շշնջացի․ – Գեներալ Մեն Ծյանը՝ Չինական պատի առաջին հատվածը կառուցողը, կյանքն ավարտեց ինքնասպանությամբ՝ ասելով, որ ինքը արժանի է մահվան, որովհետև իր պատը հանցագործություն էր բնության…

«Կյանքի բաղադրատոմսը մեկն է՝ սիրել», – Լյուդմիլա Ուլիցկայա

«Ինչպիսի դժբախտություն, բոլորն ուզում են սիրել սիրուններին ու քաջերին», – «Մեդեան և իր երեխաները» գրքում ասել է ռուս գրող, թարգմանիչ ու սցենարիստ Լյուդմիլա Ուլիցկայան։ Հենց նրա հետ հոկտեմբերի 6-ին «Զանգակ» գրատանը հանդիպեց հայ ընթերցողը։ Միջոցառումը վարեց գրականագետ Լիլիթ Մելիքսեթյանը։ Ձեզ ենք ներկայացնում զրույցից մի հատված, որը սկսեց հենց ինքը՝ Լյուդմիլան՝ կարդալով իր գրքից մի հատված…

Շրջանաձև ընթերցանություն II

Դեկտեմբերի 9-ին Aperetivo Yerevan-ում տեղի ունեցավ «Շրջանաձև ընթերցանություն II»-ը։ Մասնակից գրողներն էին Անահիտ Հայրապետյանը, Արմեն Սարգսյանը, Արփի Ոսկանյանը, Լուսինե Եղյանը, Արամ Թարվերդյանը, Հասմիկ Սիմոնյանը, Նորայր Սարգսյանը և Արամ Ավետիսը։