fbpx
Նշում

Արթուր Մեսրոպյան

«Զանգակ»-ի 2018 թվականն ու սպասվող ծրագրերը

Դեկտեմբերի 27-ին «Զանգակ» գրատանը համանուն հրատարակչությունը կազմակերպել էր 2018 թվականի իրենց գործունեության ամփոփման ու սպասվող տարվա ծրագրերի ներկայացման միջոցառում։։ Թերևս ամենահետաքրքրականն այն էր, որ 2019 թվականին «Զանգակ»-ը պլանավորում է թվով 70 գիրք հրատարակել։ – 2017 թվականին հրատարակեցինք անկախության շրջանի 52 բանաստեղծների 52 բանաստեղծություններ, որի նպատակն էր ցույց տալ՝ անկախության շրջանում բանաստեղծական մեծ ժառանգություն ունենք, որին…

Գիրք, որը պայթեցրեց մահմեդական աշխարհը | Սալման Ռուշդի՝ «Կեսգիշերի զավակները»

Դեկտեմբերի 15-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ Սալման Ռուշդիի «Կեսգիշերի զավակները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա չէր թարգմանիչ Արամ Արսենյանը, բայց նրա փոխարեն ելույթ ունեցավ իր որդի, բանաստեղծ Վահե Արսենը․ – Ես չեմ էլ ուզում մտածել, որ կարող եմ փոխարինել հորս, բայց կփորձեմ իմ տեսանկյունը հայտնել ու զրուցել ընթերցողի հետ։ Թե գիրքն է հրատապ, թե…

Արթուր Մեսրոպյան | Թռչող տունը

Ժողովածուն ներկայացնում է Արթուր Մեսրոպյանի վերջին տարիների գործերը։ Բանաստեղծություններն արտացոլում են անձի ու երևակայական ես-ի սթափ առերեսման փորձը, սառնասիրտ գնահատողական հայացքն ընտրությանը, ազատ կամ զսպված ինքնության դրսևորումներին, որոնք տեղաբաշխված են չհարմարվողականության տարածքներում։ Ընթերցողը մասնակիցը կդառնա յուրօրինակ ճամփորդության առ էության ներսում գտնվող փակը, մութը և պահվածը, կառնչվի մարդու՝ միֆական հիմքի հետ միաձուլման ընթացքին, կտեսնի մետամորֆոզների մի…