fbpx
Նշում

ԱՄՆ

Կարդա՞լ, թե՞ լսել․  որոշում են ամերիկացիները

Edison Research և Triton Media կենտրոնների վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ 2019 թվականին ամերիկացիների 50%-ն իր նախապատվությունն է տվել գրական ստեղծագործությունների ձայնային (աուդիո) տարբերակներին՝ տպագիր գրականության համեմատ։ Ըստ սոցիոլոգների՝ աուդիոգրքերի այսպիսի հայտնությունը կարող է պայմանավորված լինել ճանապարհային խցանումների և սպորտային ակտիվության ժամանակ գրականություն լսող երկրպագուների աճով։ Ըթերցողների 74%-ը պարբերաբար աուդիոգրքեր է լսում սեփական մեքենայում, ևս 19%-ը դա…

Հայտնի են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրները

ԱՄՆ-ում հայտարարել են Պուլիցերյան մրցանակի 14 լրագրողական, 7 գրական, դրամատիկական և երաժշտական անվանակարգերի հաղթողներին։ Այս մասին գրված է մրցանակի կայքում։ South Florida Sun Sentinel-ի լրագրողները հաղթել են «Ծառայություն հասարակությանը» կատեգորիայում․ նրանք բացահայտել են Մարջորի Ստոունման Դուգլաս միջնակարգ դպրոցում կրակոցների ժամանակ ադմինիստրատիվ և ոստիկանական սխալները։ Sun Sentinel awarded Pulitzer Prize for Parkland shooting coverage https://t.co/aHTkDDjbUD pic.twitter.com/tlTrAJWCbF —…

Էդմոնդ Քեշիշյան | Wood Spirits փայտե դիմաքանդակներ

Էդմոնդ Քեշիշյանը ծնվել է 1967 թ.-ին Թեհրանում: 1970 թ.-ին, 3 տարեկան հասակում, ընտանիքի հետ ներգաղթել է Հայրենիք: Մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Հայաստանում: «1985-87 թթ.-ին ծառայել եմ Կրասնոյարսկի մարզում»։ Ինչպես նա է ասում՝ «Զեկերի հետ տայգայում ծառ եմ կտրել…»։ Բանակից վերադառնալուց անմիջապես հետո` 1988 թ.-ին, տեղափոխվել է Միացյալ Նահանգներ և բնակվել Գլենդել քաղաքում, որտեղ մինչև…

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկու ոսկե ազնվամորի է ստացել

Միացյալ Նահանգներում ներկայացվել են «Ոսկե ազնվամորի 2019» մրցանակաբաշխության հաղթողները, որոնք աչքի են ընկել նախորդ տարվա ընթացքում կինոյի ասպարեզում ամենակասկածելի ձեռքբերումների շնորհիվ։ «Վատագույն ֆիլմ» անվանակարգում մրցանակ է ստացել «Հոլմս և Վաթսոն» ֆիլմն է, որի գլխավոր հերոսին մարմնավորող Ջոն Ս․ Ռայլին ճանաչվել է երկրորդ պլանի վատագույն դերասան։ Վերոնշյալ նախագիծը հաղթել է նաև «վատագույն րիմեյք, սիկվել կամ պրիկվել» և «վատագույն ռեժիսոր» (Էթան Կոեն) կատեգորիաներում։ «Խաղալիքներ…

Forbes. 2018 թվականի ամենաբարձր վարձատրված գրողները

Տասնմեկ գրող, որոնցից տասը ԱՄՆ-ից են, մեկը՝ Մեծ Բրիտանիայից․ «Ֆորբս» հեղինակավոր ամսագիրը հրապարակել է 2018 թվականի ընթացքում ամենաշատ գումար վաստակած գրողների ցուցակը։ Տասնյակը սկսում է տեսուչ Ալեքս Քրոսի մասին դետեկտիվների հեղինակ Ջեյմս Փաթերսոնը, ում աշխատավարձը կազմել է $86 միլիոն, որի 85%-ը միայն ԱՄՆ-ից է՝ 4,8 միլիոն վաճառված օրինակով։ Բիլ Քլինթոնի հետ համատեղ գրված «Նախագահն անհետացել է» քաղաքական թրիլերը հունիս ամսվանից…

Ինչպես է աշխատում ԱՄՆ-ի մատիտների ամենավերջին գործարաններից մեկը

Լուսանկարիչ Քրիստոֆեր Փեյնը տարիներ շարունակ այցելում էր ԱՄՆ-ում գտնվող վերջին մատիտների գործարաններին մեկը։ Այդ ընթացքում նա փորձել է անմահացնել արտադրության յուրաքանչյուր քայլ՝ մոխրագույն ձեռքերի թագավորությունից մինչև գրաֆիտի ու ծիածանի բաժին։ Ըստ Փեյնի՝ այդ վայրը հիասքանչ է։ Այստեղ հին սարքավորումները տոննաներով չոր նյութերը մատիտներ են դարձնում, որոնք կարելի է գտնել ամերիկյան բոլոր խանութներում, գրասենյակներում կամ դպրոցներում։ General…

5G-ի առաջին իրական արագությունները

5G ցանցերով անլար ապագան արդեն մոտ է։ Բացի այդ, առաջին սպասվող 5G սմարթֆոնը ներկայացված է, և համացանցում արդեն պատասխանել են այն հարցին, թե 5G-ն կզբում ինչ հնարավոր արագնություններ է ապահովելու։ Ինչպես հայտնի է՝ վերջերս Motorola-ն ներկայացրեց Moto Z3 սմարթֆոնը, որը հիմնված է Snapdragon 835 մոբայլ համակարգի վրա։ ԱՄՆ-ում նորույթն արժի 480 դոլար։ Այն միջին կատեգորիայի…