fbpx

Թաբիթա Քինգը կոչ է արել ԶԼՄ-ներին «վերադարձնել կանանց անունները»՝ նրանց չանվանելով որևէ մեկի կինը

Ամերիկացի գրող Թաբիթա Քինգը քննադատել է ԶԼՄ-ներին այն պատճառով, որ նրան իր անունով չեն կոչում։ Իր թվիթերյան միկրոբլոգում այդպիսի բաներ չանելու կոչ է արել նաև նրա ամուսին Սթիվեն Քինգը։

Վերջերս Քինգերի ընտանիքը Նոր Անգլիայի Պատմական և ծագումնաբանական համայնքին 1,25 միլիոն դոլար է նվիրաբերել։ Այս մասին լուսաբանվել է հետևյալ կերպ՝ «Սթիվեն Քինգն ու իր կինը բարեգործոթյուն են կատարել»։ Թաբիթան վրդոհվել է այսպիսի մատուցումից, քանի որ համայնքին գումար տրամադրելու գաղափարն ի սկզբանե իրենն էր։

«Հարգելի խմբագիրներ (ինչ-որ մեկի կանայք և ամուսիններ), երբ մամուլը պատմում էր նվերի մասին, որը մեր ընտանիքն արել էր Նոր Անգլիայի Պատմական և ծագումնաբանական համայնքին, մենք դարձանք «Սթիվեն Քինգն ու իր կինը», բայց «կինը» ամուսնական կարգավիճակ է, այլ ոչ թե անձ», գրել է Սթիվեն Քինգը։

Թաբիթան լրագրողներին հեգնանքով առաջարկել է իրեն Սթիվենյան կոչել, ինչից հետո կոչ  արել վերանայել կանանց նկատմամբ անգիտակցաբար ցուցաբերվող անուշադրությունն ու նրանց վերադարձնել իրենց անունները։

Թաբիթա Քինգը ճանաչված գրող է, ում գրչին են պատկանում բազմաթիվ վեպեր ու բանաստեղծություններ։ Սթիվեն Քինգը բազմաթիվ անգամներ նշել է Թաբիթայի ուժեղ ազդեցությունն իր արվեստի վրա։ Հենց նա է ստիպել ամուսնուն վերջացնել դեբյուտային «Քերրի» վեպը, որից էլ սկսել է գրողի հաղթարշավը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով