fbpx

Ի՞նչ կարդալ ամռանը․ առաջարկում է Բիլ Գեյթսը

Բիլ Գեյթսն իր բլոգում կիսվել է հինգ գրքերից կազմված ցուցակով և առաջարկում այս ամռանն ուշադրություն դարձնել դրան։ Միլիարդատերը զգուշացնում է, որ նշվածներից ոչ մեկը «թեթև ընթերցանության» համար չէ։

Upheaval («Հեղաշրջում»), Ջարեդ Դայմոնդ

Այս գրքում ամփոփված են էվոլյուցիոն կենսաբան Ջարեդ Դայմոնդի հետազոտությունները, որոնք ուղղված են հասարակությունների արձագանքները ճգնաժամերին։ Լուսաբանվում է նաև այն, թե ինչն է թույլ տվել մարդկանց շարունակել ապրել վարակներից, պատերազմներից և այլ ցնցումներից հետո։

Nine Pints («Ինը Պինտա»), Ռոուզ Ջորջ

Բրիտանացի լրագրող Ռոուզ Ջորջի արյան մասին այս գիրքը պատահական չէ, որ կոչվում է «Ինը Պինտա»։ Մոտ չորսուկես լիտր արյուն է պարունակում հասուն մարդու օրգանիզմում։

A Gentleman in Moscow («Ջենթլմենը Մոսկվայում»), Ամոր Թոուլզ

«Եթե նույնիսկ չեք սիրում Ռուսաստանի մասին կարդալ այնպես, ինչպես ես (իսկ ես միայն Դոստոևսկուն եմ կարդացել), «Ջենթլմենը Մոսկվայում» ստեղծագործությունը հրաշալի պատություն է, որը բոլորիդ դուր կգա», — գրում է Գեյթսը։

Presidents of War («Պատերազմի նախագահները»), Մայքլ Բեշլոս

Պատմաբան Մայքլ Բեշլոսը պատմում է XIX դարի 1970-ականներից ամերիկյան զինված ուժերի մասնակցած ութ կարևոր կռիվների մասին, որտեղ հետազոտության առանցքային դերում ԱՄՆ-ի նախագահության ինստիտուտն է։

The Future of Capitalism («Կապիտալիզմի ապագան»), Փոլ Քոլյե

Բրիտանացի տնտեսագետ Փոլ Քոլյեն կանխատեսում է՝ ինչպիսին կլինի կապիտալիզմ ապագայում և ինչերի կբերի։ Գեյթսն ընդգծում է, որ Քոլյեն լավ է վերլուծում, բայց պատրաստ է վիճել առաջարկված լուծումների վերաբերյալ։

 

Գեյթսը հոգ է տարել է նաև ընթերցել չսիրողների կամ դրա ժամանակը չունեցողների մասին՝ պատրաստելով այս տեսանյութը, որը լիովին փոխանցում է նյութի պարունակությունը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով