fbpx

Լույս կտեսնի Ստեն Լիի մեծահասակաների համար նախատեսված առաջին գիրքը

Սուպերկարողություններ ունեցող երկու դեռահասների մասին պատմությունն արդեն այս տարի կհայտնվի գրասեղաններին։ Սա աշխարհը փրկելու հերթական սյուժետն է, որը պատկանում է 2018 թվականի աշնանն իր մահկանացուն կնքած աշխարհի ամենահայտնի կոմիքս ստեղծող Ստեն Լիին։

Ստեն Լիի «Լույսի խաղը» գրվել է Քեթ Ռոզենֆելդի հետ և պատմում է Քամերոնի ու Նիայի ընկերության մասին։ Քամերոնը ողբերգական ավտոճանապարհային պատահարից հետո կարողանում է մտքի ուժով ղեկավարել բարդագույն տեխնոլոգիաներով, իսկ Նիան առեղծվածային հաքեր է։ Այն պահին, երբ անբացատրելի ուժերը սպառնում են ողջ մարդկությանը, երկու երիտասարդ հերոսները միավորվում են մոլորակի փրկության համար։

Հրատարակիչ Հոութոն Միֆլին Հարքուրթը (Houghton Mifflin Harcourt) հաստատում է, որ «Լույսի ուժը» Ստեն Լիի առաջին վեպն է, որը նախատեսված է բացառապես հասուն ընթերցողների համար։ Սարդ-մարդու մասին կոմիքսներ ստեղծողի մոտ այս պատմությունը գրելը տևել է մի քանի տարի։ Քամերոնի և Նիայի պատմութունն ինքնին դարձել է Marvel-ի տիեզերքի երկրպագուներին ծանոթ ու սիրելի Լիի արվեստին բնորոշ գծերի խառնուրդը։

«Ժամանակակից տեխնոլոգիանեղրի աշխարհը մեզ ստիպում է մշտապես սպասել վաղվա օրվան այն ժամանակ, երբ իմ հերոսները ձգտում են լուրջ հարցերի պատասխանները ստանալ այսօր, —Ստեն Լին գրել է նախաբանում։ Միասին ստիպված կլինենք լրջորեն մտածել սիրո, ընկերության և ընկալումների մասին»։

Աղբյուր՝ Eksmo

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով