fbpx

«Սոսե 5-րդ միջազգային կինոփառատոն»-ի բացումը

«Հայրենիք» կինոթատրոնը հյուրընկալեց միջազգային կինոփառատոնին: Կինոթատրոնում վերջին անգամ ֆիլմ էր ցուցադրվել 1992 թվականին։

«Սոսե 5-րդ միջազգային կինոփառատոն»-ի բացումը տեղի ունեցավ Երևանի չգործող «Հայրենիք» կինոթատրոնում։
Դահլիճի վատ վիճակի պատճառով միջոցառումը տեղի ունեցավ շինության նախասրահում։
Կինոփառատոնը սկսվեց Վիլյամ Սարոյանի «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ» պիեսի հիման վրա 1979 թվականին ռեժիսոր
Մարատ Վարժապետյանի նկարահանած ֆիլմի դիտումով։ Կինոնկարի ընտրությունը պայմնավորված էր մեծն գրողի
110-ամյակի և «Ըստ Սարոյանի» կոչվող ծրագրի հետ, որում մասնակցում են տարբեր ժամանակների
նկարահանված ֆիլմեր։

«Սոսե կինոփառատոնը հինգ տարի շարունակ բացում է իր հյուրընկալ դռները բոլորի առաջ։ Այս տարի
ուշադրություն են դարձվել չգործող կինոթատրոններում ցուցադրություները, որոնց մշակութային արժեքների մասին
խոսելն է նույնիսկ ավելորդ, մյուսը՝ Դիլիջան քաղաքն է։ Վերջինի համար մշակույթի նախարարությունը հատկապես
շնորհակալ է և կարևորում է մարզերում մշակութային իրադարձությունների անցկացումը, համարելով դա կարևոր
քայլ արվեստը դեպի համայքներ տեղափոխելու համար», – ասաց մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը։

Մինչև նոյեմբերի 23-ը ընթացող կինոփառատոնի շրջանակներում Հայաստանի ազգային կինոկենտրոնի
աջակցությամբ ցուցադրություններ կկազմակերպվեն Դիլիջանում, Եղեգնաձորում և Գյումրիում։

Այս տարի տարբեր անվանակարգերում ներկայացված 742 ֆիլմերից ընտրվել են 172-ը, որոնց շարքում ընդգրկվել
են ժապավեններ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Ռուսաստանից և այլ երկրներից։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով