fbpx

Առցանց հարցման ամփոփում | «Գիրք և ընթերցանություն»

«Արտահայտիր կարծիքդ. Օնլայն» հետազոտությունների հարթակի և «1Dr.am» կայքի համագործակցության արդյունքում, ուսումնական տարվա բացմանն ընդառաջ, օգոստոսի 28-ից մինչև օգոստոսի 31-ը իրականացվել է հարցում «Գիրք և ընթերցանություն» թեմայով: Հարցումն իրականացվել է օնլայն տրաբերակով, որին մասնակցել են 271 օգտատերեր:

Հարցվողների ընդհանուր թվի 70.8 % (192 հարցվող) եղել է իգական և 29.2%(79 հարցվող) արական սեռի: Մասնակիցների թվի այս արդյունքը ցույց է տալիս, որ իգական սեռի ներկայացուցիչները ավելի հետաքրքրված են եղել հարցման թեմայով:

Հարցմանը մասնակցել են հետևյալ տարիքային խմբերը․

• Մինչև 18 տարեկան

• 18-24

• 25-30

• 31-45

• 45-60

• 61-70

Ամենակտիվ մասնակցություն ունեցել է 18-24 տարիքային խումբը(42,6%), իսկ ամենացածր մասնակցություն՝ 61-70 տարիքային խումբը (2,6%):

Մասնակիցների կրթությունը բաժանվել է 4 խմբի.

• Միջնակարգ և ցածր

• Միջին մասնագիտական

• Թերի բարձրագույն (նաև ուսանողները)

•Բարձրագույն և բարձր

Հարցմանը ամենաակտիվ մասնակցությունը եղել է բարձրագույն կրթություն (63.1%), իսկ ամանացածրը՝ միջին մասնագիտական կրթություն ունեցողներինը (7.4 %):

Հարցմանը ամենաակտիվը մասնակցել են Երևան քաղաքի բնակիչները(66.8 %).

Հարցման ժամանակ հաշվի է առնվել նաև մարդկանց զբաղվածությունը: Ամենաակտիվ մասնակցությունը եղել է աշխատող մարդկանց (60.1%), իսկ ամենացածրը՝ թոշակառուներինը (1.5 %).

Հարցվողների  94.5 %-ը գիրք կարդում էր.
Գիրք կարդացողների 47.3 %-ը հարցման պահի դրությամբ գիրք կարդում էր, իսկ գիրք կարդացողների  87.1%-ը գիրք կարդացել էր վերջի 1 ամսում, 1.6%-ը գիրք կարդացել էր ավելի վաղ քան 1 տարին:

Իսկ այն հարցին, թե ինչու վերջին 1 ամսվա ընթացքում գիրք չեն կարդացել , հարցվողների հիմնական պատասխանը եղել է ժամանակ չունենալը (20,7 %):

Գիրք կարդացողների 50.4 %-ը նախընտրում է կարդալ տպագիր, իսկ  3.1%-ը էլեկտրոնային եղանակով:

Որն է եղել Ձեր կարդացած վերջին գիրքը հարցի արդյունքում դուրս է բերվել առավել հաճախ ընթերցված գրքերի հետևյալ ցանկը.

1․ Էլիֆ Շաֆաք՝ «Ստամբուլի բիճը»

2. Մար Մենսոն՝ «Թքած ունենալու նուրբ արվեստը»

3. Էրիխ Մարիա Ռեմարկ` «Հաղթական կամար»

4. Միխայիլ Բուլգակով` «Վարպետը և Մարգարիտան»

5. Ռիչարդ Բախ` «Ջենաթան Լիվինգստոն ճայը»

6. Ջորջ Օրուել` «Անասնաֆերմա»

7. Օսկար Ուայլդ` «Դորիան Գրեյի դիմանկարը»

8. Ջեյն Օստեն` «Հպարտություն և նախապաշարմունք»

9. Թեոդոր Դրայզեր` «Հանճարը»

10. Ժորժ Սիմենոն` «Մաժեստիկ հյուրանոցի նկուղներում»

11. Տվիգերն` «Բարոյական ճգնաժամ»

12. Դեն Բրաուն` «Ինֆեռնո»

13. Դանիել Քիզ` «Ծաղիկներ Էլջերնոնի համար»

14. Ռեյ Բրեդբերի` «451 աստիճան ըստ Ֆարենհայտի»

15. Ռեյ Բրեդբերի` «Մարսյան քրոնիկոն»

16. Հարփըր Լի` «Ծաղրասարյակ սպանելը»

17. Խորխե Լուիս Բորխես` «Բաբելոնյան գրադարան»

18. Ն.Կուն` ՛Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները՛

19. Անտուան դը Սենտ Էքզյուպերի` «Մարդկանց երկիր»

20. Ջորջ Օրուել` «1984»

21. Շառլոթ Բրոնտե` «Ջեյն Էյր»

22. Մարկ Արեն` «Այնտեղ որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

23. Ուիլյամ Գոլդինգ` «Ճանճերի տիրակալը»

24. Էրիխ Ֆրոմ` «Սիրելու արվեստը»

25. Լև Տոլստոյ` «Աննա Կարենինա»

26. Կարլ Մաքսի Փիլիսոփայություն

Իսկ հայ հեղինակներից ամենաշատը կարդացվել են.

1․ Վահագն Դիլբարյան` «100 բիզնես գաղտնիքներ»

2. Նիկոլ Փաշինյան` «Երկրի հակառակ կողմը»

Այն հարցին, թե երբ են վերջին անգամ գիրք գնել, մասնակից ընթերցողների 33.2 %-ը պատասխանել է վերջին 1 ամսում, 12.9%-ը՝ ավելի վաղ քան վերջին 1 տարին, իսկ  8.6%-ը՝ երբեք գիրք չի գնել:

Հարցին, թե որ գրախանութից եք սովորաբար օգտվում, պատասխանել են  255 հարցվողներ, ովքեր կարող էին նշել մինչև 3 պատասխան: Ստացվել է հետևյալ պատկերը.

1. Բուկինիստ (46.7%)

2. Նոյան տապան (5.5%)

3. Հայ գիրք (3.6%)

4. Զանգակ (3.2%)

5. Բյուրոկրատ (2,8%)

6. Բուքսթոր (1.2%)

7. Անհատներ, ձեռքի վաճառք (10,2 %)

8. Ինտերնետային տարբերակով (2%)

9. Արտասահմանից (1.2%)

10. Այդ պահին չեն մտաբերել (16.9%)

11. Չեն օգտվում (17.7%)

11. Այլ (2,8%)

Հարցին, թե ինչ գրախանութներ գիտեք, պատասխանել են  251 հարցվողներ, ովքեր կարող էին նշել միչև 4 պատասխան: Ստացվել է հետևյալ պատկերը.

1․ Բուկինիստ (64.2 %)

2. Նոյյան Տապան (29.5 %)

3. Զանգակ (13.6 %)

4. Բյուրոկրատ (8.4%)

5. Հայ Գիրք (6.4%)

6. Գրքերի տուն (2.8 %)

7. Բուքսթոր (2.4 %)

8. Այլ (13.6%)

9. Այդ պահին չեն մտաբերել (21.9 %)

Հարցին, թե վերջին անգամ երբ եք օգտվել գրադարանից, պատասխանել են 255 մասնակիցներ: 27.5%-ը վերջին 1 ամսվա ընթացքում ,իսկ  36.5 %-ը՝ ավելի վաղ քան վերջին 1 տարին, օգտվել են գրադարանից: Հարցվողների 5.9%-ը երբեք չի օգտվել գրադարանից:

Այն հարցին, թե որ գրադարաններից եք հիմնականում օգտվում, պատասխանել են 246 օգտատերեր: Նրանք կարող էին նշել մինչև 3 պատասխան: Ստացվել է հետևյալ պատկերը.

1․ Ավետիք Իսահակյանի (13%)

2. Մարզային (10.6%)

3. ԵՊՀ (10.2%)

4. Խնկո Ապեր (9.8%)

5. Ազգային գրադարան (9.4%)

6. Համայնքային (5.3%)

7. Հարնային (2.1%)

8. ԳԱԱ ( 1.7 %)

9. Այլ (9%)

10. Վերջին 1 տարում չեն օգտվել (41.5%)

Կկատարեն արդյոք գրքերի փոխանակություն հարցին պատասխանել են 256 մարդ: Ընդհանուր առմամբ  հարցվողների 64.1%-ը հակված է կատարել գրքի փոխանակություն: Պատկերը հետևյալն է.

Այն հարցին, թե օնլայն տարբերակով գիրք կգենք, եթե այդ ընկերությունը կատարի նաև առաքում, պատասխանել են 256-ը: Ընդհանուր առմամբ 79.3%-ը հակված է գիրք գնել նաև նման տարբերակով: Պատկերը հետևյալն է.

Այն հարցին, թե կգնեք էլեկտրոնային գիրք, պատասխանել են 255 մասնակիցներ: Ընդհանուր առմամբ հարցվողների 31.3%-ը հակված է  գնել նաև էլեկտրոնային գիրք: Պատկերը հետևյալն է.

Այն հարցին, թե միջինում որքան են պատրաստ վճարել տպագիր գրքի համար, պատասխանել են 255 հարցվողներ: Ընդհանուր առմամբ նրանց 70.2%-ը տպագիր գրքի համար պատսատ է վճարել 2000-5000 դրամ: Հարցվողների 1.2%-ը ընդհանրապես էլեկտրոնային գիրք չի գնում/չի գնի: Իսկ 4.3%-ը տպագիր գիրք գնելու համար պատրաստ է վճարել նույնիսկ  10000 դրամից ավել գումար: Պատկերը հետևյալն է.

Այն հարցին, թե միջինում որքան են պատրաստ վճարել էլեկտրոյանին գիրք գնելու համար, պատասխանել են 254 հարցվողներ: Հարցվողների 24.4%-ը էլեկտրոնային գիրք գնելու համար պատրաստ է վճարել  500- 2000 դրամ, 7.1%-ը՝ 2000-5000 դրամ, իսկ  3.1%-ը՝ 5000 դրամից ավել: Հարցվողների 54.3 %-ը ընդհանրապես էլեկտրոնային գիրք չի գնում/չի գնի: Պատկերը հետևյալն է.

Հարցվողները նաև կատարել են որոշ առաջարկներ: Ստորև ներկայացնում եմ դրանցից մի քանիսը.

• Նախաձեռնեք ակցիաներ ընթերցանության հանդեպ մարդկանց սերը վերականգնելու համար:

• Մարզերում շատ նոր հրատարակված գրքեր բացակայում են: Գրադարաններում նույնպես բացակայում են նոր հրատարակված կամ նոր թարգմանված գրքեր: Կարելի է մարզային գրադարաններին մեկական օրինակ նվիրել կամ գոնե մատչելի վաճառել:

• Էլեկտրոնային գրքերի հայերեն տարբերակները ավելի հասանելի դարձնել iOS համակարգով աշխատող հեռախոսների համար:

• Ցանկալի է տեսնել նոր հրատարակվող գրքերի ցանկ, որ ամեն անգամ գրախանութ չգնանք նոր հրատարակված գրքերի մասին իմանալու համար։ Համացանցում տեղադրեք հայ նոր գրողների հրատարակած գրքերի ցանկ:

1 Comment


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով