fbpx

Սաթիկ Բադեյան | Սոցիալական ձեռնարկատիրությունների զարգացումը Հայաստանում

Սոցիալական ձեռնարկատիրությունների զարգացման պատմության ու սեփական գործունեության մասին զրուցել ենք «Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիա»-ի  նախագահ Սաթիկ Բադեյանի հետ։

 

  • Ի՞նչ է սոցիալական ձեռնարկատիրությունը (ՍՁ)

Սոցիալական ձեռնարկատիրությունը (ՍՁ) նախևառաջ բիզնես է, որով էլ տարբերվում է սովորական ՀԿ-ական (Հասարակական կազմակերպություն) ծրագրերից։ Այն լուծում է տարբեր սոցիալական խնդիրներ և ունի բարեգործական բնույթ։ Պարզ ասած՝ իր արտադրածի շահույթն օգտագործում է հասարական խնդիրներ լուծելու համար։ Այն սովորաբար ստեղծվում է սոցիալական խնդրի ցավի վրա, որպես այդ ցավը լուծելու մեխանիզմ։

Աշխարհում կա ՍՁ-ի բազմաթիվ սահմանումներ, ամենափոքր բարեգործական նախագծից սկսած մինչև «Էփլ» կորպորացիան համարվում են ՍՁ։ Էփլն էլ այնքանով, որ փոխեց մարդկանց կյանքը, որը շատ կարևոր պայման է՝ նորարարություն ու դրական փոփոխություններ մտցնել առօրյայում։ Հայաստանում մենք տվել ենք ՍՁ-ի մեր սահմանումը՝ եզրույթը չսահամանփակելով ու գծելով մի ընդհանուր շրջանակ։ Այստեղ շատ կարևոր է ՍՁ-ով զբաղնողների արժեհամակարգը, նրանք պետք է լինեն մադիկ, որոնք ծնվել են այս աշխահում որևէ բան փոխելու համար ու չեն ձգտում գումարի։ Եթե ՀԿ-ն ՍՁ է անում, ապա գումարների 30%-ից ավելին պետք է գեներացնի ձեռնարկատիրական գործունեությունից, ոչ թե դրամաշնորհից։ Մյուս պայմանը՝ բիզնեսի համար, եթե այն գրանցված է որպես ԱՁ կամ ՓՄՁ, 50%-ից ավելի շահույթը պետք է դնի համայնքի զարգացման կամ սոցիալական ծրագրերի մեջ։ Ներքին կառավարական համակարգը պետք է լինի խիստ դեմոկրատական, թափանցիկ ու ներառական, այսինքն՝ աշխատողները պետք է մասնակցեն որոշումների կայացման պրոցեսներին։ Անպայման պետք է ունենա չափելի, տեսանելի սոցիալական ազդեցություն՝ վիճակագրությամբ ապացուցվի դրա ազդեցության չափը։ Չի կարող գործունեություն ծավալել մի քանի ոլորտներում կամ բնությանը վնաս հասցնող՝ ծխախոտի, ալկոհոլի արտադրություն և հանքարդյունաբերություն։

 

  • «Հայաստանի սոցիալական ձեռնարկատիրությունների ասոցիացիայի» մասին

Ասոցիացիան ստեղծվել է 2015թ. 7 ՀԿ-ների կողմից, որոնցից մեկը ես էի։ Մասնակցեցինք British Council-ի (Բրիտանական խորհուրդ) «Սոցիալական ձեռնարկությունների ուսուցում» դասըթնացին, որի ողջ ընթացքում մտածում էի համախմբվելու մասին։ Մասնակից ՀԿ-ներին առաջարկեցի ստեղծել ասոցիացիա, ինչին British Council-ը շատ դրական արձագանքեց։ Նրանք մեզ ֆինանսավորեցին ողջ Հայաստանում ներկայանալու ու գրանցման համար։ Դրանից հետո սկսեց աշխատել «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագիրը, որը սկզբում մերժել էին։ Ասոցիացիան դարձավ մեր գործընկերն ու շահառուն, մենք ծրագին միացանք որպես գործընկեր, մեր անդամները դարձան շահառուներ, և այսօր արդեն ունենք 35 անդամ-կազմակերպություն։  Այս ծրագրի շրջանակներում արդեն մշակվեց սոցիալական ձեռնարկատիրության նմուշ կրթական բովանդակություն, ունեցանք տասը դրամաշնորհ, որոնք դարձան գործող, օրինական ՍՁ-ներ։

Ասոցիացայի ամենակարևոր ձեռքբերումը ցանցային համագործակցությունն է, որը մեզ մոտ շատ լավ է գործում։ Իրարից գաղտնիքներ չունենք, իրար կողքին ենք, այլ կերպ ասած՝ գործում է իմ տունը քո տունն է, իմ փորձագետը քո փորձագետն է սկզբունքը։

 

  • Ներկայիս գործունեության մասին

Այժմ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համար մշակում ենք 2019-2021թթ․ ՓՄՁ ռազմավարություն կոալիցիայով, որը նրանք պետք է ընդունեն որպես պետական ռազմավարություն։ Այնպես ենք անում, որպեսզի ՍՁ-ն իր առանձին տեղն ունենա, որպես առանձին բաղադրիչ լինի նաև ՍՁ ու ընդհանրապես ձեռնարկատիրական կրթությունը։ Անդրադարձել ենք այն բոլոր ասպեկտներին, որոնցով պայմանավորված է ՓՄՁ միջավայրը, նրանց համար բարենանպաստ պայմաններերի առկայությունը։

Բաղադրիչներից մեկը բիզնես հաշտարարի ինստիտուտի ներդորումն էր, որի փորձարկումն ենք անում Գավառում ու Գյումրիում և հաջողության դեպքում կավելացնենք ռազմավարության մեջ։ Մյուսը Գիտության և կրթության նախարարությունում հանդիպումն է, որի նպատակն է ՍՁ կրթական բովանդակության մշակելը դպրոցների, ԲՈՒՀ-երի և միջին մասնագիտական հաստատությունների համար։ Միևնույն ժամանակ ես ՍՁ-ի համար վարկային ռեսուրսները մատչելի դարձնելով եմ զբաղված, որոնց մեջ կան ՀԿ-ներ։ Տարբեր բանկերի փորձում եմ համոզել, որ ՀԿ-ներն ունեն նույն իրավունքները, նրանց միջոցները կարող են գոյանալ նաև վարկերից։ Առաջին քայլով պետք է հասնեմ վարկ տրամադրելուն, հաջորդը՝ ցածր տոկոսադրույքով վարկ տրամադրելուն։ Օգնում ենք նաև ստեղծել նոր ՍՁ-ներ։

 

  • 1Dram հետ համագործակցության մասին
Որպես ասոցիացիայի նախագահ՝ շատ սերտ համագործակցություն եմ պատկերացնում: Մտածել էի, որ 1Dram-ը կդառնա ասոցիացիայի անդամ, ու մենք կլինենք ակտիվ գործընկերներ: Վաղուց ունեինք ՍՁ-ների համար Երևանում վաճառաքի հարթակ ստեղծելու գաղափար՝ և՛ օնլայն, և՛ ֆիզիկական, ինչի հնարավորությունը տալու է www.1dr.am կայքը : Շատ ուրախ եմ, որ կայքի միջոցով կարող ենք իրականացնել մեր բիզնեսը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով