fbpx

Էրիխ Մարիա Ռեմարկ | «Արևմտյան ճակատում նորություն չկա» գրքի շնորհանդես

«Էդիթ պրինտ» հրատարակչության նախաձեռնած ռեմարկյան գրքերի վերաթարգմանությունների շարքում արդեն իսկ կան «Երեք ընկեր» և «Հաղթական կամար» վեպերը։ Այս անգամ հերթը «Արևմտյան ճակատում նորություն չկա» գրքինն է, որը, ըստ վիճակագրության՝ հեղինակի երրորդ ամենակարդացվողն է։ Շնորհանդեսը տեղի ունեցավ սեպտեմբերի 14-ին «Նոյյան տապան» գրախանութում։

Ըստ թարգմանիչ Վանուհի Բաղմանյանի՝ բավական պատասխանատու քայլ էր Չարենցից հետո կրկին թարգմանել այս գիրքը «Որքան էլ բարձր եմ գնահատում Չարենցինը որպես առաջին թարգմանություն, այդուհանդերձ պետք է նշեմ, որ լեզվական տեսանկյունից բավական թերի էր, կային շատ ու շատ ռուսաբանություններ։ Այն ժամանակվա քաղաքական նկատառումների պատճառով վեպից որոշ հատվածներ ուղղակի չեն թարգմանվել։ Այսօր մենք ընթերցողին ենք ներկայացնում վեպի լիարժեք տարբերակը»։

Գլխավոր հերոս Պաուլ Բոյմերը հենց ինքը Ռեմարկն է, ով իր ընկերների հետ դպոցական նստարանից հայտնվում է ռազմաճակատի առաջնագծում։ Այդ կտրուկ փոփոխության արդյունքում նրանք շատ արագ հասունանում են։

«Նախորդ թարգմանության վերնագիրն էր՝ «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է»։ Մենք փոխեցինք վերնագիրը, որովհետև գերմաներենում ձևակերպած «Im Westen nichts Neues» նշանակում է՝ «Արևմուտքում նորություն չկա», – ասաց թարգմանչուհին։

Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպը 1929-1930 թթ Գերմանիայում ամենաշատ ընթերցված ու վաճառված գիրքն էր այն ժամանակ, երբ իշխանության անցած նացիստներն արգելում էին գրքի տպագրումն ու էկրանավորումը, իսկ 1933 թ-ին ի թիվս Ռեմարկի այլ վեպերի, հրապարակավ վառվել է։

Այս պահին «Էդիթ պրինտ» հրատարակչությունը դիցուք զբաղվում է «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը», հետայդու՝ «Վերադարձը իր մերձավորի» ու Ռեմարկի մնացյալ բոլոր վեպերի թարգմանությամբ։

Հրատարակչությունը թարգմանական նմանատիպ արշավ է սկսել նաև Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի գրքերով։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով