fbpx

Ինչո՞ւ կարդալ դասական գրականություն

Ամենատարբեր բարդության երկխոսություններին մասնակցելու, մարդկանց ավելի լավ հասկանալու, բարդ իրավիճակներից դուրս գալու գաղտնիքները կարող են սովորացնել ոչ միայն բիզնես-քոուչերը կամ հոգեթերապեվտները, այլև դասական գրականությունը։ Եվ երբեմն էլ ավելի լավ, քան վերոնշյալ մասնագիտությունների վարպետները։

Ավելի լավ հասկանալ մարդկանց

Դասականի ընթերցանությունը ոչ միայն կնպաստի ներաշխարհի զարգացմանը, այլ նաև կծանոթացնի հոգեբանությանը։ Կարդալով Կաֆկայի, Ուալդի կամ Տուրգենևի ստեղծագործությունները, դուք ավելի լավ կծանոթանաք մարդկային բնավորություններին և արտաքին աշխարհի հետ փոխարաբերություններին։

Զարգացնել խոսքը

Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ որակյալ գրականության ընթերցանությունն օգնում է զարգացնել ստեղծարար կարողությունները, կատարելագործել մտածողական գործընթացն ու լրացնել բառապաշարը։ Նոր արտահայտությունները կօգնեն ավելի պարզ, գրագետ ու ճոխ արտահայտել սեփական միտքը։

Արդյունավետ լուծել խնդիրները

Շատերը կարծում են, որ դասական ստեղծագործությունները հնացել են․ ժամանակներն ու նորմերը փոխվել են, իսկ մի քանի դար առաջ տրված խորհուրդները կորցրել են իրենց արդիականությունը։ Մենք պատրաստ ենք վիճել այդ հարցում։ Որակյալ գրականության գլխավոր առավելությունը հետևյալն է․ հանճարեղ գրողների կողմից երբևէ արտահայտած ճշմարտությունները հավերժ են և կախված չեն ընթացող ժամանակաշրջանից։

Համաձայնեք, որ յուրաքանչյուր ժամանակակից մարդու խնդիրները, մի քանի բացառություններով, բնորոշ են շատերին, ուստի լուծումները նույնպես սահմանափակ են։ Շեքսպիրյան «Լիր Արքայի», «Աննա Կարենինայի» սյուժեները նախկինի պես առկա են մեր կյանքում, ընդամենը պետք է այսօրվա շորեր հագցնել հերոսներին։ Լավ ուսումնասիրելով այդ ստեղծագործությունները՝ կարող եք հեշտությամբ դուրս գալ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներից։

Հաճույք ստանալ

Դասական գրականությունը որպես ոգեշնչության աղբյուր սովորաբար կարողանում են ընդունել ոչ թե դպրոցական տարիներին, այլ հասուն տարիքում։ Կարդալով Շեքսպիրի, Գյոթեի կամ Դիքենսի տեքստերը դուք նոր հորիզոններ կբացեք ձեր առաջ։ Դրանք կօգնեն ձեզ ազատվել առօրյայից, հոգեպես զարգանալ և ծանոթանալ գրական արվեստի լավագույն օրինակների հետ։

Դասականը կօգնի ձեզ հանգստանալ լարված օրվանից հետո, վերանայել սեփական հայացքները տարբեր խնդիրների նկատմամբ և շատ հավանական է՝ կյանքը նորովի ընկալել։

Աղբյուր՝ Eksmo

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով