fbpx

«Գնացքախցիկ N6» գրքի շնորհանդես | «Ամսվա հրատարակչություն»

Մայիսի 16-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ ֆինլանդացի գրող Ռոզա Լիկսոմի «Գնացքախցիկ N 6» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: «Գիտանք» հրատարակչության կողմից լույս տեսած այսի գիրքը թարգմանել ու խմբագրել են Ալեքսանդր և Կարինե Աղաբեկյանները։

«Գիտանքը» մեր երկրում թերևս միակ հրատարակչությունն է, որը զբաղվում է հյուսիսային երջանիկ երկրների գրականության թարգմանությամբ։ Այս ֆինլանդական գիրքը մեր վերջինն է, որի հեղինալը Ֆինլանդիայի լավագույն գրողներից Ռոզա Լիկսոնն է, – ասաց Ալեքսանդր Աղաբեկյանը։

«Գնացքախցիկ N 6»-ը գրվել է 2001 թվականին, բայց պատմում է 1985-1986 թվականներին բախտի բերումով գնացքակառքի նույն խցիկում հայտնված ճամփակիցների՝ երիտասարդ ֆիննուհու և ռուս տղամարդու երկար համատեղ ճամփորդության մասին: Գործողությունների մեծ մասը կատարվում են երկտեղանոց գնացքախցիկում, որը Մոսկվայից ուղևորվում է Լապենրանտա։ Հագեցած է Սիբիրի և 80-ականների վերջին Խորհրդային Միությունում տիրող իրավիճակի վառ պատկերներով:

— Վեպում բախվում են ֆինների և ռուսների աշխարհները։ Այստեղ ամփոփված են գրողի հուշերը, որոնք կրկնում են գրքում տեղ գտած ողջ պատմությունը։ Շատ հետաքրքիր են երիտասարդ ֆիննուհու և շինարար ռուս մուժիկի սկզբնական բախումները։ Ռուսն այստեղ հավաքական կերպար է, որով հեղինակը ներկայացնում է ողջ ռուս ազգությանը, –  մանրամասնեց Կարինե Աղաբեկյանը։

Գիրքը շատ բացասական արձագանքներ էր ստացել Ռուսաստանում, բայց ըստ թարգմանիչների՝ հեղինակն օբյեկտիվորեն նկարագրել է ողջ եղելությունը։

Կան շատ գռեհիկ արտահայտություներ, որոնց հետ շատ խնդիրներ են եղել թարգմանելիս։ Հայերենով շատ բառեր չափազանց կոպիտ են հնչում, ուստի թարգմանելիս դրանք մեղմացվել են։

Հեղինակ Ռոզան Լիկսոնը հետաքրքիր երիտասարդություն է անցկացրել՝ երկու տարի ապրելով Դանիայում, իսկ իր առաջին վեպը գրել է Կոպենհագենի ազատ արվեստագետների թաղամասում, որտեղ էլ գրել է իր առաջին վեպը։ Ռոզան համարվում է Ֆինլանդիայում կարճ արձակի հիմնադիրը։ Դա նոր ժանր է, որում վեպի մեջ ներառված փոքր նովելները սյուժեով կապված են միմյանց։ Այս վեպի համար 2011 թվականին նա ստացել է Ֆինլանդիայի բարձրագույն գրական մրցանակ և թողարկվելուն պես դարձել բեսթսելեր նաև Նորվեգիայում։

Աղաբեկյանները միշտ աշխատում են միասին՝ միառժամանակ թարգմանելով մի քանի լեզուներից։ Այս գրքի հիմնական թարգմանիչը Կարինե Աղաբեկյանն է իսկ խմբագրական աշխատանքները ստանձնել է Ալեքսանդրը։

Գրքի շնորհանդեսը կայացավ «Ամսվա հրատարակչություն» նախաձեռնության շրջանակներում, ինչի մասին Ալեքսանդր Ազաբեկյանն ասաց, որ սա աննախադեպ բան է և Հայաստանում երբեք չի եղել։ Այսկերպ փորձում են ընթերցողին կապել հենց հրատարակչությանը, այլ ոչ միայն գրքին կամ թարգմանչին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով