fbpx

Հայտնի են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրները

ԱՄՆ-ում հայտարարել են Պուլիցերյան մրցանակի 14 լրագրողական, 7 գրական, դրամատիկական և երաժշտական անվանակարգերի հաղթողներին։ Այս մասին գրված է մրցանակի կայքում։

South Florida Sun Sentinel-ի լրագրողները հաղթել են «Ծառայություն հասարակությանը» կատեգորիայում․ նրանք բացահայտել են Մարջորի Ստոունման Դուգլաս միջնակարգ դպրոցում կրակոցների ժամանակ ադմինիստրատիվ և ոստիկանական սխալները։

Pittsburgh Post-Gazette հրատարակչությունը լավագույնն է դարձել «արտակարգ նորություններ լուսաբանելու» համար, մասնավորալես՝ Փիթսբուրգի սինագոգի կրակոցների ռեպորտաժի համար։

Լավագույն լրագրողական հետաքննություն է ճանաչվել Los Angeles Times-ինը, որտեղ պատմվում էր Հարավ-Կալիֆորնիական համալսարանի մի գինեկոլոգի մասին, ով 25 տարի շարունակ բռնաբարում էր իր պացիենտներին։

Ժյուրին պարգևատրել է նաև The New York Times-ի աշխատակիցներին՝ Դոնալդ Թրամփի կայսրության ֆինանսական մեքենայության հետաքննության համար, որը նրանցից խլել է 18 ամիս։

Երաժշտական անվանակարգում հաղթել է կոմպոզիտոր Էլեն Ռեյդը «p r i s m» օպերայի համար։ Նախորդ տարի այս մրցանակին էր արժանացել ռեփեր Քենդրիկ Լամարը։

Հատուկ ուշադրության է արժանացել նախորդ տարի վախճանված «սոուլի թագուհի» Արետա Ֆրանկլինը, ինչպես նաև Capital Gazette խմբագրությունը, որի վրա 2018 թվականի ամռանը հարձակված զինված տղամարդը սպանել է հինգ մարդու։

Պուլիցերյան մրցանականն ամերիկյան ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է լրագրության, գրականության և երաժշտության ոլորտներում, որն անցկացվում է ամեն տարի 1917 թվականից և հանձնվում Նյու Յորքի Կոլումբիական համալսարանի հոգաբարձուների կողմից։

Աղբյուր՝ Knife

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով