fbpx

Փողոցային արվեստը իրազեկման միջոց

Վնասված մեքենաների բամպերներից մինչև աղբարկղերի կափարիչներ, ցանկացած առարկա, ինչ հայտնվում է Բորդալո II-ի ձեռքերում, վերածվում է արվեստի:

Նա արդեն «նվաճել է» աշխարհի 23 երկրների փողոցները իր՝ վտանգված կենդանիների մասին նկարներով, որոնք պատրաստված են այն նյութերից, որոնք հիմնականում սպանում են նրանց, օրինակ, պլաստիկը: Արտիստը համոզված է, որ այն, ինչ կարող է աղբ լինել մեկի համար, մյուսի համար կարող է գանձ լինել:

«Այն առարկաները, որոնք այլևս չեն կարող օգտագործվել, պահում ենք արվեստանոցում, մենք երբեք ոչինչ դեն չենք նետում: Մենք պարզապես ամեն ինչ պահում ենք, և երբեմն պատահում է, որ այն առարկաները, որ մեզ թվում էր, երբեք չենք օգտագործելու, մեզ պետք են գալիս մի երկու տարի անց ինչ-որ նոր նախագծի համար: Ինձ թվում է՝ դա հետաքրքիր է, և աշխատում է, որովհետև մենք հսկայական տեղ ունենք պահելու: Ցանկացած բան կարող է երկրորդ կյանք ունենալ: Օրինակ, սփրեյի թիթեղյա տարաները, դրանք մետաղից են, ուստի, հնարավոր է դրանք վերամշակել, – բացատրում է արտիստը»:

Նրա իր հաջորդ ցուցադրությամբ, որը կոչվում է «Փարիզյան համաձայնագիր», աջակցում է Կլիմայական փոփոխության Փարիզյան 2016 թվականի համաձայնագրին: Իր պատկերավոր և գրավող քանդակներով և նկարներով նա ցանկանում է իրազեկել երիտասարդներին, թե ինչ կործանարար ազդեցություն կարող է ունենալ գլոբալիզացումը կենսաբազմազանության համար:

Աղբյուրը՝ Euronews

Թարգմանությունը՝ Azat TV

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով