fbpx

Պոստապոկալիպտիկական գրքերի հավաքածու

Պոստապոկալիպտիկա՝ ապոկալիպսիսից հետո։

Սա հետաքրքիր ժանր է․ որոշները դրանով կտրվում են իրականությունից, որոշները իրենք իրենց վրա են փորձարկումներ կատարում («ես ինչպե՞ս կվարվեի նմանատիպ իրավիճակում), իսկ երրորդ խմբին պատկանող մարդիկ հաճույք են ստանում տիրող խառնաշփոթից, որը մղձավանջի նման ստիպում է կյանքին նորովի նայել։ Եվ ամենակարևորը՝ աղետի ժամանակ մարդկանց բնավորությունն ավելի վառ ու անսպասելի են նկատվում։

 

Ռոբեր ՄեռլՄալվիլ

Երբ հին աշխարհն ավերվում է քաղաքական գործիչների վատ պայմանավորվածությունից, ողջ մնացածներին մնում է միայն կառուցել նոր, ավելի լավ աշխարհ։ Մալվիլ ամրոցի ամուր պատերի ներսում փրկված մի խումբ մարդիկ փորձում են համակեցության նոր ուղիներ փնտրել։ Շատ վիճելի հարցեր կան այս գրքում, բայց ընթերցողին գերում է անհավանական հարմարավետության տրամադրությունը, ինչին էլ փորձում էր հասնել վեպի հեղինակը։

Related image

Բերնարդ Բեքեթ «Գենեզիս 2075»

2075 թվականին վարակը ոչնչացրել է Երկրի գրեթե ողջ բնակչությունը, ողջ են մնացել միայն Կղզային պետության քաղաքացիները, որոնք կարողացել են իզոլացվել շրջակա աշխարհից։ Մինչև մահը վախեցած՝ նրանք պայթեցնում են մոտեցող ինքնաթիռները, խորտակում նավերը, գնդակահարում բոլոր նրանց, ովքեր փորձում են մոտենալ կղզուն։ Այս ամենը թույլ է տալիս հեղինակին մտորել հետևյալ հարցերի շուրջ՝ ի՞նչ է բանականությունը, գիտակցությունը, արդյո՞ք գոյություն ունի հոգի։ Այս պատմության վարագույրի ետևում անսպասելի զարգացումներ են, ինչը ստիպում է վերանայել արդեն իսկ կարդացածը։

Image result for bernard beckett genezis 2075

 

Կորմակ Մաքարթի «Ճանապարհը»

Աղետից հետո հայր ու որդի անցնում են կաթվածահար եղած երկրներով՝ կտրելով մայրացամաքներ։ Գլխավոր հարցը՝ արդյո՞ք ապրելու իմաստ կա, թե՞ ապագա չկա։ Անդհանրապես չկա։ Ոչ մի անուն, ոչ մի պատմական մանրամասնություն, աշխարհագրական անվանում։ Նրանք ուղղակի գնում են հարավ։ Առանց հատուկ նպատակի։ Գնում են, որովհետև գնալու ուրիշ տեղ չկա, եթե դու հյուսիսում ես։

Image result for cormak macarti road

Ջոն Ուինդեմ «Տրիֆոդների օրը»

Մի օր Երկրի գրեթե ամբողջ բնակչությունը կուրանում է։ Այն քչերը, որոնք դեռ կարողանում են պահպանել տեսողությունը, կանգ են առնում բարդ ընտրության առջև՝ կա՛մ ավերվող աշխարհում շարունակել ամեն կերպ պահպանել տեսողությունը, կա՛մ օգնել կույրերին՝ չտառապելով նրանց գիտակցված մահվան թողնելու հիշողություններից։ Սարսափելի ընտրություն է, քանի որ այն կարող է ինքդ քեզ դուր չգալ։

Սթիվեն Քինգ «Հակամարտություն»

Գաղտնի լաբորատորիայում սարսափելի սխալի արդյունքում վիրուս է տարածվում, ինչից շատ քչերն են ողջ մնում։ Շատ մանրամասն և իրականին մոտ են նկարագրվում դատարկ քաղաքներն ու միայնակ բնակավայրերը։ Շատ քիչ մարդու հետ միասին անփոփոխ է մնացել նաև նրանց էությունը։ Վախի ժամանակ նրանք սփոփանք ու պաշտպանություն են փնտրում նոր փրկչի մոտ։ Այս վեպը համարվում է Սթիվեն Քինգի լավագույն ստեղծագործություններից մեկը։

 

Աղբյուր՝ r-book.club

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով