fbpx

Փարիզի Աստվածամոր տաճարի կարճ պատմությունը

Աստվածամոր տաճարի հրդեհը սկսել է երկուշաբթի 18:30-ին, հայտնում են Thibault Camus-ն և Associated Press-ը։

Փարիզի Աստվածամոր տաճարը, որն այրվեց երկուշաբթի երեկոյան, Ֆրանսիայի մայրաքաղաքի ամենահայտնի վայրերից մեկն է, որն ամեն տարի այցելում է մոտավորապես 13 միլիոն մարդ։

Տաճարը, որի անունը թարգմանակբար նշանակում է Մեր Տիկինը (ֆր․ Notre Dame), Փարիզի արքեպիսկոպոսի նստավայրն է։

Տաճարը նախորդ տարի

Ե՞րբ է կառուցվել Աստվածամոր տաճարը։

Այն կառուցվել է Սիտե կոչվող փոքրիկ կղզու վրա, Սեն գետի մեջտեղում։ Կառուցումը սկսել է 1163 թվականին Լուիս VII թագավորի օրոք և ավարտվել 1345 թվականին։ Տաճարը միջնադարյան գոթական ճարտարապետության մարգարիտն է։

Նոտր-Դամն առաջին անգամ անուշադրության պատճառով վնասվել է 1790-ականներին կատարված Ֆրանսիական հեղափոխության ժամանակ։ Վիկտոր Հյուգոյի 1831 թվականին գրված «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպում հեղինակը պատմում է շինության տանջված արտաքինը։

Գիրքը մեծ դեր ունեցավ 1844-ից 1864 թվականներին կատարված վերանորոգումների վրա, երբ ճարտարապետներ Ժան-Բապտիստ-Անտուան Լասյուն և Էժեն-Էմանուել Վիոլետ-լը-Դյուկը վերափոխեցին զանգակատունն ու արկբուտանները։

Ի՞նչ պատմական դեպքեր են այնտեղ տեղի ունեցել

1431 թվականին տաճարի ներսում անգլիացի Հենրի VI-ը թագադրվել է որպես Ֆրանսիայի թագավոր։

1804 թվականին Նապոլեոն Բոնապարտը, ով նույնպես ձգտում էր պատմական հուշարձանի պահպանմանը, ևս թագադրվել է այստեղ։

1909 թվականին Պիուս X պապը սրբերի շարքին է դասվել Ժաննա դ’Արկը, ով Ֆրանսիային օգնել է Անգլիայի դեմ պատերազմում և ողջակիզվել է հարյուրամյակներ առաջ։

Ի՞նչ էր ընթանում կրակն առաջանալու ժամանակ

Մինչև երեկ՝ ապրիլի 15-ը, տաճարը մեծ վերականգնման գործընթացի մեջ էր։ Դեռ 2017 թվականին էր «Նյու Յորք Թայմս»-ը գրել, որ այն սոսկալի թարմացման կարիք ունի։ Ժամանակն ու եղանակը մաշել էին շինությունը։ Կոտրված գարգույլերը փոխարինվել էին պլաստիկով, կրաքարը փշրվում էր հպումից։

Պլանավորված վերանորոգման աշխատանքները պետք է կազմեին մոտավորապես 180 միլիոն դոլար։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով