fbpx

Օրվա ցուցակը․ XXI դարի 10 վատագույն տեխնոլոգիաները

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին կից գործող MIT Technology Review պարբերականը ներկայացրել է XXI դարում ստեղծված վատագույն տեխնոլոգիաների ցուցակը։

«Օգուտ տալու նպատակով ստեղծված տեխնոլոգիաները ձախողվում են։ Ինչո՞ւ։ Մի գուցե դրանք ուղղակի ճշգրիտ չե՞ն կամ էլ ժամանակից առա՞ջ են ընկել», — ասում են խմբագիրները։

1․ Սեգվեյ։ Սարքի հեղինակ Դին Քամենն այս սարքը համարում էր քաղաքներ և տրանսպորտ հեղափոխող, բայց արդյունքում այն դարձավ սկուտեր, որի վրա դուք նաև հիմարի տեսք ունեք։

2․ Google Glass։ Եթե այն արտադրվեր ավելի փոքր ընկերության կողմից, ապա պահանջներն այդքան շատ չէին լինի։ Բայց Googl-ը կարող էր ավելի լավ բան մտածել։ Ինչպես և սեգվեյները, այս դեպքում նույնպես վատն է ոչ թե գաղափարը, այլ տվյալ տեխնոլոգիայի հիման վրա սարքը։

3. Էլեկտրոնային քվեարկություն։ Այն հորինվել է ընտրողների կյանքը հեշտացնելու համար, բայց արդյունքում ընտրություններն ավելի զգայուն դարձան կոտրելու համար։

4. «Ամեն երեխային մեկ համակարգիչ» նախագիծ։ Այս ծրագիրը պետք է աֆրիկյան, հարավամերիկյան, մերձարևելյան և ասիական երկրների երիտասարդ բնակիչներին կրթության հնարավորություն տար։ «Արդյունքում համակարգիչների, թաբլեթների և առաջին հերթին՝ սմարթֆոնների արտադրողները հեղեղեցին զարգացող երկրներն իրենց գաջեթներով։ Դա չի լուծում կրության հարցը», — գրում է պարբերականը։

5. Գենոմի խմբագրման CRISPR տեխնոլոգիա։ Սրա հետ կապված վեճ էր առաջացել 2018 թվականի վերջին, երբ չինացի գենետիկ Ցզյանկույ Հեն հայտարարեց խմբագրված գեներով երկվորյակների ծնունդի մասին։ Ծնվեցին աղջիկներ, որոնց նա փորձեց պատվաստել ՄԻԱՎ-ի դիմացկունության համար։ Համաշխարհային գիտական համայնքը հայտարարեց, որ կենդանի մարդկանց վրա չի կարելի փորձարկումներ կատարել, քանի որ հայտնի չէ, թե ինչ մուտացիաներ կարող են առաջանալ նրանց մոտ։

6. Տվյալների թրաֆիկ։ Նկատի ունեն տեղեկության հավաքագրման, վերլուծման և փոխանցման գործընթացը երրորդ անձին։ Սրա հետ կապված ամենաաղմկահարույց պատմությունը ֆեսյբուքի օգտատերերի անձնական տվյալների արտահոսքն էր։ «Դա խախտում է անձնական ազատությունն ու ժողովրդավարության օրենքները», — ասում են խմբագիրները։

7. Կրիպտոարժույթ։ Այս տեխնոլոգիան դեռ երևում է որպես «մի խումբ չարաշահորդների շա՜տ հարստանալու միջոց», — գրում են ցուցակ կազմողները։ Բայց նրանք ընդունում են, որ կրիպտոարժույթների հիմքում ընկած բլոքչեյնը կարելի է օգտագործել նաև այլ բնագավառներում։

8. Էլեկտրոնային ծխախոտ։  Պարբերականն այն համարում է «կատարյալ չարիք», որը հասունացող սերնդին «նստեցնում է» նիկոտինի վրա և թույլ է տալիս մարդկանց խախտել հասարական վայրերում վարվեցողության կանոնները։

9. Սուրճի պլաստմասե բաժակներ։ Առավոտյան դրանք խնայում են մեր ժամանակը, բայց միաժամանակ տոննաներով առաջացնում են բարդ վերամշակվող թափոններ։ Պարբերականը կոչ է անում անցում կատարել մի քանի անգամ օգտագործվող բաժակների, որոնք կարելի է ընդամենը ողողել և կրկին օգտագործել։

10. Սելֆիի ձողեր։ — Այստեղ բացատրելու բան կա՞։

Աղբյուր՝ Knife.media

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով