fbpx

Նոր ցուցադրությունը հնարավորություն է տալիս հայտնվել «վանգոգյան» աշխարհում. տեսանյութ

Փարիզում բացվել է Վան Գոգի նկարների ցուցադրություն, որտեղ այցելուները կարող են խորասուզվել արվեստագետի նկարների մեջ:

Ցուցադրությունը կոչվում է «Աստղային գիշեր» (“Starry Night”), որը հոլանդացի արվեստագետի ամենասիրված նկարներից մեկի անվանումն է և ընդգրկված է ցուցադրության մեջ: Այնտեղ օգտագործված են 15000 քառակուսի մետր մակերեսով էկրաններ, որպեսզի փոխանցեն 2000 շարժվող պատկերների ձայնային և լուսային շոուն:

35 րոպե տևացող շոուի ընթացքում այցելուները կարող են հայտնվել 500 նկարների մեջ՝ տեղափոխվելով Փարիզից Պրովանս, որտեղ արվեստագետը ստեղծել է իր լավագույն աշխատանքները:

Ցուցադրությունը գտնվում է Atelier des Lumières պատկերասրահում: Պատկերասրահի տնօրեն Մայքլ Կուզիգուն նշում է. «Սա մի կլանող և ինքնաճանաչողական ցուցադրություն է, որտեղ մարդիկ ազատորեն կարող են փախչել: Յուրաքանչյուրը գալիս է իր անձնական զգացմունքներով, ուստի մարդկանց մի մասը ցանկանում է պառկել, իսկ երեխաները ցանականում են պարզապես վազել նկարների շուրջ»:

Գեղարվեստական ղեկավար Ջանֆրանկո Յանուզին ավելացնում է. «Այն թույլ է տալիս օգտագործել Վան Գոգին տարածության մեջ այնպես, որպեսզի դիտողները կարողանան մտնել նրա կերտած լանդշաֆթների, Պրովանսի պայծառ լույսերի և դաշտերի, ծաղիկների, ցորենի արտերի մեջ»:

«Այցելուներն այստեղ վերածվում են դերասանների: Նրանք շոուի մի մասն են: Նրանց ստվերները խաղում են պատկերների հետ, ուստի յուրաքանչյուրը կարող է վերցնել նրանցից այն, ինչ ցանկանում է և տանել հիշողություններ հեռանալիս: Հույս ունեմ, որ դրանք կմնան նրանց հիշողության մեջ որպես ավելին, քան պարզապես նկարներ»:

Աղբյուրը՝ Euronews

Թարգմանությունը՝ Azat TV

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով