fbpx

Ստեղծվել է աշխարհում առաջին նկարչուհի-ռոբոտը

Բրիտանացի ինժեներները ստեղծել են Այ-Դա անունով աշխարհում առաջին նկարչուհի-ռոբոտին՝ կոչված առաջին կին ծրագրավորող Ադա Լավլեյսի պատվին։ Ռոբոտը կարողանում է մատիտով նկարել։

«Իր աշխատանքում Այ-Դան օգտագործում է արհեստական բանականության ալգորիթմները։ Նա ստիպում է մեզ բոլորիս մտածել տեխնոլոգիաների և հասարակությունում դրանց դերի մասին», — ասում է Engineered Arts ընկերության ղեկավար և ռոբոտի ստեղծող Էյդան Մելլերը։

Որպեսզի Այ-Դան կարողանա նկարել, նրա համար շարժման լայն դիապազոնով բիոնիկ ձեռք են նախագծել։ Ռոբոտն ունի սիլիկոնե մաշկ, տեսախցիկ-աչքեր, իրականին մոտ ատամներ ու լնդեր։

Մեկ նկարը նկարչուհու մոտ տևում է մոտավորապես 45 րոպե։ Նա լուսանկարներից արտապատկերում է մարդկանց ու կենդանիներին, ինչպես նաև նատյուրմորտ։

Մայիսի 9-ին Lady Margaret Hall -ում կանցկացվի Այ-Դայի և արհեստական բանակությամբ ստեղծմամբ տարբեր աշխատանքների ցուցադրությունը։ Ռոբոտը ելույթ կունենա հյուրերի առաջ, իսկ նոյեմբերին իր կտավները ևս մեկ անգամ կներկայացնի Լոնդոնում։

Այ-Դայի ստեղծողները կոչ են անում նկարիչներին արհեստական բանականությանը չընդունել որպես մրցակցի, այլ որպես օգնականի ու գործիքի, որը կօգնի էլ ավելի լավ աշխատել։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով