fbpx

Ինձ երազել պետք չէ, քանի որ ես կարողանում եմ գրել | Հարուկի Մուրակամի

Հարուկի Մուրակամին ճապոնացի հայտնի գրող է, ում գրքերը թարգմանվել են 50 լեզուներով։ Բացի վեպերից նա հեղինակել է պատմվածքներ, հարապարակախոսություններ, ինչպես նաև անգլերենից գրքեր է թարգմանել   ճապոներեն։

Նրա վերջին «Կոմանդորի սպանությունը» գիրքը լույս է տեսել 2017 թվականին, ինչի առիթով էլ հեղինակավոր The New York Times-ի լրագրող Սարա Լիալը զրուցել է գրողի արվեստի, արդուկել սիրելու և տարօրինակ երևակայության մասին։

— Ինչպե՞ս է Ձեզ մոտ առաջացել «Կոմանդորի սպանությունը» գրելու միտքը։

Չգիտեմ, ես այն գտել եմ իմ գիտակցության խորքերում։ Հանկարծ ցանկացա մի քանի կարճ նշումներ անել և գաղափար չունեի, թե ինչ է լինելու հետո։ Ես տեքստը դրեցի սեղանի դարակում և սպասեցի։

— Ի՞նչ կասեք մնացած հազար էջերի մասին։

Մի օր միտք հղացավ, որ կարող եմ դա գրել և գրեցի։ Դուք սպասում եք ճիշտ ժամանակին, և այն գալիս է։ Ձեր մտքին վստահություն հաղորդելու համար ձեզ ժամանակ է պետք։ Ես վստահ եմ, որովհետև գրում եմ մոտ 40 տարի շարունակ ու գիտեմ՝ ինչպես է դա տեղի ունենում։

— Դժվա՞ր է Ձեզ համար գրելը։

Երբ չեմ գրում իմ մտքերը, ես թարգմանում եմ։ Դա շատ օգտակար է, եթե սպասում ես մտքի «նստելուն»։ Ստացվում է մարզանք։ Բացի այդ ես վազում եմ, երաժշտություն լսում ու զբաղվում տնային գործերով, օրինակ՝ արդուկում։ Ես սիրում եմ արդուկել։ Գրելիս չեմ անհանգստանում, և իրականում դա զվարճալի է։

— Կարդո՞ւմ եք Ձեր գրքերի մասին կարծիքները։

Ոչ։ Շատ գրողներ խաբում են, բայց ես իրոք չեմ կարդում դրանք։ Կինս է կարդում բոլոր կարծիքները, հատկապես բացասականները՝ բարձրաձայն։ Նա ասում է, որ ես պետք է ընդունեմ դրանք, իսկ դրականների մասին չմտածեմ։

— Դուք ասել եք, որ «Կոմանդորի սպանությունը» հարգանքի տուրք է «Մեծն Գեթսբի» գրքին, որն էլ ճապոներեն եք թարգմանել մոտ տասը տարի առաջ։ «Գեթսբին» համարում են ամերիկյան երազանքի հակառակ կողմի մասին ողբերգական պատմություն։ Ինչե՞ս է դա արտացոլվում Ձեր նոր գրքում։

«Մեծն Գեթսբին» իմ սիրելի գիրքն է։ Ես այն կարդացել եմ դպրոցն ավարտելիս, 17 կամ 18 տարեկանում և տպավորված էի այդ պատմությամբ, որովհետև դրանում ներկայացվում է այն, թե ինչ է լինում մարդկանց հետ, երբ նրանց երազանքները կոտրվում են։ Դա շատ կարևոր թեմա է ինձ համար։ Ես չեմ կարծում, որ այն պարտադիր ամերիկյան երազանքն է, ավեի շուտ՝ երիտասարդի երազանք։

— Դու՞ք ինչի մասին եք երազում։

Ես չեմ երազում։ Մի գուցե ամիսը մեկ անգամ կամ ավելի հաճախ, բայց ընդհանարպես չեմ հիշում, թե ինչի մասին։ Ինձ երազել պետք չէ, քանի որ ես կարողանում եմ գրել։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով