fbpx

Միկի Մաուսը 90 տարեկան է

Disney ստուդիայի ամենահայտնի հերոս Միկի Մաուսը նոյեմբերի 18-ին նշում էր իր 90-ամյակը։

1928 թվականի նոյեմբերի 18-ին առաջին անգամ ցուցադրվեց «Վիլիի շոգենավը» մուլտֆիլմը, որը մկնիկին համշխարհային ճանաչում բերեց։ Մարդանման այս մկնիկը նախկինում հայնտվել էր Ուոլթ Դիսնեյի երկու համր մուլտֆիլմերում, սակայն դրանք հանդիսատեսին չէին գերել։ Իսկ այդ մուլտֆիլմից հետո Դիսնեյի մասին խոսեց ողջ Ամերիկան։

Կար ժամանակ, երբ որոշ քննադատներ և ֆիլմարտադրության մասնագետներ կարծում էին, որ ձայնը կինեմատոգրաֆիայում մի նորարարություն է, որն արվեստի այդ նոր ճյուղին ոչ մի լավ բան չի բերի։ Ուլոթ Դիսնեյն, ընդհակառակը, վստահ էր, որ հենց ձայնային ֆիլմն է ապագան։

Ոչ բոլորն էին հիացած Դիսնեյի ձայնային մուլտֆիլմ նկարելու հանդուգն ծրագրերով, սակայն առաջին իսկ ցուցադրություններից «Վիլիի շոգենավը» հիթ դարձավ։ Դիսնեյն առաջինը հասավ պատկերի և ձայնի լիարժեք սինխրոնիզացիայի․ գաղտնի հնարքը մետրոնոմի ուղու օգտագործումն էր։

Մինչև 1947 թվականը մկնիկին հնչյունավորում էր ինքը՝ Դիսնեյը, սակայն վերջինս չշարունակեց այդ գործը, քանի որ խրոնիկ հազեր ուներ։ Դրանից հետո Միկի Մաուսը խոսեց Ջիմի Մաքդոնալդի, իսկ քսան տարի անց՝ Ուեյն Օլվայնի ձայնով։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով