fbpx

Ինցեստ, սպանություն և հարբեցողություն․ ինչպես են հանճարները փչացնում իրենց համբավը

#MeToo շարժումը բացահայտեց հոլիվուդյան որոշ հայտնիների մութ անցյալը։ Սենսացիոն այս մերկացումները շարունակում են վատ են անդրադառնալ երաժիշտների, ռեժիսորների և գրականության մարդկանց կարիերայի վրա։ Մարդիկ խոստովանում են, որ ստիպված են վերանայել նրանց արվեստի նկատմամբ իրենց վերաբերմունքը։ Լինում են վիճաբանություններ այն մասին, թե արդյո՞ք արժի նայել Վուդի Ալենի կամ Ռոման Պոլանսկու ֆիլմերը, եթե նրանք սեռական հանցագործներ են։ Միա Ֆերոուի խորթ աղջիկը, ով պնդում է, որ փոքր տարիքում Ալենը բռնբարել է իրեն, դիտորդներից պահանջում է այլևս չնայել նրա ֆիլմերը, իսկ դերասաններից՝ դադարել դրանցում նկարահանվել։ Ֆերոուն ցավում է, որ իր բողոքները չեն ազդել Ալենի համբավի վրա:

«Իմ սիրտը կոտրվում է, երբ տեսնում եմ, թե ինչպես են այն կանայք ու տղամարդիկ, որոնցով ես հիանում եմ, աշխատում Վուդի Ալենի հետ և խուսափում անհարմար հարցերից»։

Ֆերոուն սխալվում է, Ալենի համբավը հսկայական վնաս կրեց։ Նրա «Մանհեթեն» ֆիլմով կարծում են, թե նա միշտ էլ պեդոֆիլ է եղել (ֆիլմում նա 19-ամյա ուսանողուհու հետ է հանդիպում)։ «Bitchmedia» ֆեմինիստական աղբյուրը սպառնացել է 82-ամյա ռեժիսորին. «Զգույշ, մենք գալիս ենք քո հետևից»։ Նրա վերջին «Հրաշքների անիվ» կինոնկարում խաղացած դերասանուհի Քեյթ Ուինսլեթը իր լավ դերասանական խաղի համար ոչ մի մրցանակաբաշխության չառաջադրվեց։ Ռեժիսորի հաջորդ հինգ ֆիլմերի հովանավոր Amazon ընկերությունը անորոշ ժամանակով հետաձգեց ֆինանսավորումը։ Վերջապես, այս տարվա օգոստոսին Ալենը հայտարարեց կինոյից հեռանալու մասին։ Հաշվի առնելով նրա տարիքն ու բուռն վեճերը՝ նա այլևս չի վերադառնա։

Թվիթերում պեդոֆիլիայի մասին կատակների պատճառով Marvel-ից հեռացված ռեժիսոր Ջեյմս Գանը նույնպես կարող է Ալենի ճակատագրին արժանանալ։ Բայց Վուդին հանճարեղ ռեժիսոր է, վերջին կենդանի դասականներից։ Անկախ նրանից, թե ինչ հաղթանակ կտոնի Ֆերոոուների ընտանիքն ու #MeToo շարժումը, նրա հեռանալը կինեմատոգրաֆիայի համար մեծ կորուստ է։

Մեր իսկ աչքերի առաջ սրվել է արվեստի և բարոյականության միջև եղած հին վեճը։ Բոլոր ժամանակներում էլ հանճարների պահվածքը եղել է թույլատրելի սահմաններից դուրս։ Այնտեղ, որտեղ իրենց նորմալ են դրսևորել, զրպատիչներ մեկ է գտնվել են։ Բացի այդ, հանճարները միշտ եղել են, կան ու կլինեն սխալներ գործող և թերություններով ամենասովորական մարդիկ։

Հետևենք այն մարդկանց պահվածքին ու բարոյականությանը, առանց որոնց համաշխարհային մշակույթը շատ աղքատ կլիներ։

 

Էդգար Պո

«Անիծյալ գրողը» վաղ տարիքում որբացել է և կորցրել իր սիրելի խորթ մորը, ում մահից հետո նրան մշտապես տանջել են մղձավանջները։ Դրանք կարող էին լինել հոգեկան հիվանդության առաջին նախանշանները։ Հանճարեղ գիտակցությունն իր ներսի դևերին դուրս էր հանում թղթի վրա, բայց Պոն ձգտում էր սովորական մահկանացուների դեղամիջոցին՝ ալկոհոլին։ Ի դեպ հարբում էր մեկ գավաթ շամպայնից, սակայն խնդիրը հաբերցողությունը չէր, այլ փխրուն հոգեկանը, որը շատ նուրբ գործոն էր տարբերակելու համար։ Երկարաժամկետ դեպրեսիան ու թունդ հարբեցողությունը թույլ չտվեցին խմբագրական աշխատանքով զբաղվել։ Սեփական գրական ամսագիրը տպագրելու համար նրան հաջողվեց հովանավոր գտնել, սակայն վերջինս հրաժարվեց ֆինանսավորել, երբ ականջին հասցրին՝ Պոն կործանված հարբեցող է։

Երբ վերջապես հաջողվեց ունենալ իր ամսագիրը, Պոն սկսեց կոշտ քննադատության ենթարկել ուրիշների աշխատանքները, ինչի պատճառով էլ ձեռք բերեց բազմաթիվ թշնամիներ։ Աղքատությունն ու անհաջողությունները հետապնդում էին նրան: Չեղարկվում էին պայմանավորվածություններն ու դասախոսությունները, առաջ եկան թմրամոլ լինելու սուտ մեղադրանքները։ Նրան սկսեցին հալածել թերթերը, որտեղ երբեմն զրպատանքներ էին տպագրվում։ Ձևավորվեց անհավանական հարբեցողի կերպարը, որը չարաշահում էին նաև նրա ընկերները։ Գրողի երկրորդ ամուսնությունն ավարտվեց հարսնացուին հասած անանուն նամակով, որտեղ գրված էր, թե Պոյին տեսել են հարբած վիճակով: Նա մահացել է այնպես, ինչպես մամուլն էր նրան նկարագրում՝ խելագարված, աղքատ ու բացի նրան ատողներից ոչ մեկին չպետքական։ Էդգար Ալան Պոյի մահվանից հետո նրա համբավը դեռև սևացվում էր զրպարտիչների կողմից, ովքեր շարունակում էին կեղծ նամակներ ու գրառումներ օգտագործել։

 

Էգոն Շիլե

«Ես հիմա հիմնականում հետևում եմ ջրի, ծաղիկների, ծառերի, սարերի ֆիզիկական շարժումներին։ Ես նմանություններ եմ նկատում նրանց և մարդու մարմնի միջև. երկուսն էլ ենթակա են հաճույքների և տառապանքների պոռթկումների», – գրել է նկարիչը։

Մարդու մարմինը հիացրել է նրան, սակայն Շիլեն իր մոդելներին ցույց է տվել իրենց ողջ անդուրեկանությամբ, ասես հոգեվերլուծության պրիզմայի և էքսպրեսիոնիստական դպրոցի միջոց անցած Լեոնարդոյի անճոռնիները կամ Գոյայի վհուկները։ Ժամանակակիցները նրան չեն հասկացել իսկ իր արվեստը՝ համարել սկանդալային։ Կրակի վրա յուղ լցրեց Շիլեյի տասնյոթ ամյա բնորդուհի Վալի Նոյցիլի հետ չորս տարի տևած սիրավեպը։ Վիեննայի հետաքրքրասեր բնակչությունից փախչելու համար նրանք տեղափոխվեցին չեխական Կրումաու քաղաք։ Լավ կլիներ մայրաքաղաքում մնային, որովհետև գյուղական ճահիճը եռում էր բամասանքներից։ Այդ ժամանակ սիրահարները փախան Ավստրիայի Նոյլենգբախ քաղաք, որտեղ հասարակական քննարկումներն ավարտվեցին դատական գործով։ Շիլեին մեղադրեցին Նոյցիլի առևանգման, բռնաբարության և պոռնոգրաֆիայի արտադրության մեջ։ Նա ձեռբակալվեց և 21 օր բանտում անցակցրեց։ Դատից հետո հանվեց անչափահասի բռբանարության մեղադրանքը, սակայն ևս 3 օր պահվեց փակի տակ, իսկ իր «բարոյազուրկ» նկարներն առգրավվեցին ու վառեցին։ Պոռնոգրաֆի համբավը Շիլեի վրա պիտակվեց մինչև մահ, որը հասավ նաև մեր օրեր։

 

Միքելանջելո Կարավաջո

Փողոցային կանանցից սրբեր նկարող այս նկարչի համբավը բոլորին էր հայտնի. հարբեցողություն և ռոք ատսղի պահելաձև։ Գինետնային կռիվը նրա հոբբին էր, իսկ առաջին չապացուցված սպանությունը նրան էին վերագրել դեռ շատ երիտասարդ տարիքում։ Բայց դրա փոխարեն հաջորդները կասկածներ չեն առաջացնում, և ընդհանրապես, վարպետի կյանքի մասին շատ բան հայտնի է ոստիկանական արձանագրություններից։ Նա թափառում էր Իտալիայով՝ խուսափելով հերթական կռվի հետևանքներից։ Սխալ պատրաստած ուտեստի համար կարող էր ծեծի ենթարկել պանդոկի խոհարարին իսկ վարձը պահանջելու համար՝ բնակարանի տիրուհուն։ Նույնիսկ իր արվեստն էր բռնության տարրեր պարունակում։ «Ղազարոսի վերածնունդը» կտավի վրա աշխատելիս Կարավաջոն օգտագործել է կազմալուծված դիակ, որը բնորդները պահել են զզվելով ։ Նկարիչը սրով հարձակվել է նրանց վրա և ստիպել ենթարկվել։ Նրա ետևից վարձկաններ են ուղարկել, հայտարարել «օրենքից դուրս», և նա ճաղերի ներսում ավելի հաճախ է նստել, քան Քիթ Ռիչարդսը թմրանյութ է օգտագործել։ Իր ամենահայտնի ինքնանկարում նա պատկերված է ծանր զարթխումով։

 

Էրիկ Գիլ

Անգլիացի քանդակագործ, գրաֆիկ, տառաձևերի և հայտնի «Տպարանի էսսե»-ի հեղինակը օրինակելի քաղաքացի, ընտանիքի տեր մարդ և հավատացյալ կաթոլիկ էր համարվում մինչև այն ժամանակ, երբ մահից հետո իր կինը հանրայնացրեց նրա օրագրերը։ Այնուհետև, 1989թ. լույս տեսավ Ֆիոնա Մաքարթնիի հեղինակած մերկացնող կենսագրությունը, և խաղքռած աշխարհն իմացավ, որ Գիլը ոչ միայն դավաճանել է կնոջը, այլև բռնաբարել դստրերին, ինցեստուալ հարաբերությունների մեջ եղել քրոջ հետ և նույնիսկ սեռական ակտ ունեցել սեփական տան շան հետ։ Իր էրոտիկ արվեստը միանգամից ընդունվեց որպես այլասեռում և դստրերի մարմիններից ոգեշնչված, ինչը, իհարկե, չէին նկատում նկարչի կյանքի մանրամասնություններն իմանալուց առաջ։ Իր փոքր դստեր համար պատրաստած փայտե տիկնիկը մարդկանց աչքերին երևաց որպես առնանդամ։ Մամուլում հարցնում էին ՝ ինչպե՞ս  է հեղինակի կյանքի մասին տեղեկությունն անդրադառնում նրա արվեստի ընկալման վրա։ Պատասխանը կարծես թե ակներև է։

 

Ջորջ Բայրոն

Նա խոսակցության առիթ է դարձել իր մեծամտության, որի տակ թաքցնում էր ուժեղ կաղալու անմիտ բարդույթները, և մռայլ-ռոմանտիկական մոլեգին բանաստեղծությունների պատճառով։ Եթե մռայլ ու կրքոտ է գրում, ոչ այնպես, ինչպես բոլորը, ապա նրա հետ ինչ-որ բան այն չէ։ Բայց Բայրոնի իսկական տհաճությունները սկսեցին նրա երկրորդ սկանդալային ամուսնությունից հետո ։ Դստեր ծննդից մեկ ամիս հետո կինը հեռացավ և ապահարզան պահանջեց։ Պատճառներն անհայտ էին, սակայն հանրությունը կարողացավ դրանք հնարել։ Բայրոնին վերագրեցին տարբեր հանցագործություններ և մեղադրեցին քրոջ հետ ինցեստի մեջ։ Առանց թույլտվության տպագրեցին են կնոջը նվիրված հրաժեշտի բանաստեղծությունը և դրանով իսկ ասես մանրադիտակով ուսումնասիրեցին նրանց սեռական կյանքը: Գողացան Բայրոնի փաստաթղթերը, նախկին երկրպագուհին հրապարակեց իրենց անձնական նամակագրությունը, նրան սկսեցին հետևել արդեն արդեն արտասահմանից: Գրողը ստիպված լքեց Անգլիան: Շվեյցարիայի նրա առանձնատանը հետևում էին հեռադիտակներով՝ սպասելով ինչ-որ բացահայտման։ Արդյունքի չհասնելով՝ նրան հարեմ վերագրեցին, և ողջ Անգլիան իմացավ դեռ լույս չտեսած սարսափելի այլասեռության վիպակը։ Այս ամենը հեշտությամբ մտավ պատմություն. Բայրոնն այդպես էլ մնաց սատանայական մի կերպար ու առանց որևէ ապացույցի դեվիանտ։

 

Աղբյուր՝ Knife

1 Comment


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով