fbpx

Անցյալի մասին գիրք՝ նվիրված ապագային․ Մարկ Արեն «Քառյակը»

Ապրիլի 26-ին տեղի ունեցավ Մարկ Արենի «Քառյակը» գրքի շնորհանդեսը։ Այն գրվել է տասը տարի առաջ և պատմում է երևանաբնակ ընկերների՝ Խաչատուրի, Տիգրանի, Արտեմի և մոսկվացի Անդրեյի մասին։ Նրանք մասնակցում են Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացմանը, մարտնչում հանուն Արցախի ազատագրությանը, այնուհետև՝ համեմատաբար խաղաղ պայմաններում պայքարում ավազակախմբի դեմ Մոսկվայում ու մերձմոսկովյան շրջաններում ՝ հանուն ադրբեջանցու երեխայի և իրենց ընկեր Անդրեյի փրկության:

— Մարկ Արենի ստեղծագործությունները ես չեմ կարող վերլուծել, բայց որպես ընթերցող կարող եմ ասել, որ նրա մոտ գլխավոր առանցքը մարդն է՝ բնության մեծագույն ստեղծագործությունը։ Գիրը կարդացվում էմի շնչով, սյուժեն շատ գրավիչ է, – ասաց «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը։

Ըստ Վարդնյանի՝ երբ պատերազմն ավարտվում է, գալիս է հաշտություն, իսկ ժողովուրդները պետք է ապրեն և կարողանան խաղաղ գոյակցել, սիրել, ստեղծել։ Դրանք պետք է սովորեցնել, և ոչ մի իշխանություն, բանակ կամ դիվանագիտական կորպուս չի կարող պարտադրել մարդկանց։ Այս կաղապարն է կարմիր թելի պես գնում վեպի տողատակերում։

Ներկաների շարքում էր նաև ՊՆ մամուլի քարտուղար, երկու գրքերի հեղինակ Արծրուն Հովհաննիսյանը, ով, Նայելով ռուսական ռազմական ավանդույթների արտացոլումները գրական և մշակութային ոլորտներում, նախանձում էր և մտածում՝ արդյոք կգա մի ժամանակ, երբ մեր մտավորականությունն այսպիսի գրքեր, երգեր կստեղծի։

Հովհաննիսյանը կարդաց իրեն ամենատպավորած տողերից մեկը՝

— Երբ երկար ես պայքարում ազատության համար, ապա կամաց-կամաց մոռանում ես, թե ինչի է այն պետք։ Սրանք զինվորականի հոգուց բխող խոսքեր են, և ինչ հոգեկան խորը պատկերացումներ ունեք, ոչ կարողացել եք փոխանցել մեզ բոլորիս։

Ինքը՝ հեղինակը կարծում է, որ գիրքը՝ լինելով անցյալի մասին, նվիրված է ապագային։ Մտածել է, որ իսկապես կգա մի ժամանակ, երբ երկրներն ու կառավարությունները կզգան խախաղության կարիքը։

— Շատ դժվար է պատմել սեփական գրքի մասին․․․ Այս վեպում որոշեցի ես իմ պատրքը տալ իմ սիրելի հայրենի և մայրենի քաղաք Երևանին, որտեղ մեծացել եմ, ունեցել եմ առաջին սերը, որտեղ ծնվել է իմ առաջին դուստրը։ Գիրքը նվիրել եմ Երևանին, հետո ընկերությանը, երրորդը՝ բոլոր այն տղաներին, ովքեր գնացին պատերազմ ու չվերադարձան, և նույնիսկ նրանց, ովքեր վերադարձան՝ իրենց եջ թողնելով պատերազմը։

Այս գրքի հիման վրա է նկարահանվել «Հանդիպման վայր» բազմասերիանոց ֆիլմը:

Մարկ Արենը հայտնի է «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» բեսթսելերից, որը հրատարակվել է յոթ անգամ: «Քառյակը» արձակագրի հայերեն թարգմանված երրորդ գիրքն է։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով