fbpx

Լուսանկարչի՝ գրաֆիտիների և որմնանկարների հավաքածու ստեղծելու 40 տարվա առաքելությունը

ՄաքԱրթուր Քամիլո Խոսե Վերգարան իր կյանքի 40 տարին անց է կացրել Միացյալ Նահանգների շենքերին նկարված որմնանկարները լուսանկարելով:

«Շուրջ 40 տարի, իմ հիմնական զբաղմունքներից մեկը որմնանկարներ, գրաֆիտիներ և գովազդային նշանններ լուսանկարելն էր, որոնք հիմնականում նկարված էին անհայտ արվեստագետների կողմից: Ես գտել եմ այսպիսի նկարների հազարավոր օրինակներ կոմերցիոն փողոցներում, նրբանցքներում և լքված փողոցներում:

Այս որմնանկարներից շատերը շատ պարզ կերպով արտացոլում են աֆրոամերիկացիների և լատինոամերիկացիների պատմությունը, մնացածը պատկերում են շրջակայքի պանթեոնները, իսկ մի քանիսն էլ նվիրված են բռնության զոհերին:

Այդ նկարներից շատերն արդեն անհետացել են պատերից: Որոշները հավերժ կմնան որպես իմ հավաքածուի մի մաս՝ Կոնգրեսի գրադարանում:

Այս նկարներից ոչ մեկը հայտնի մարդկանց կողմից չի նկարված: Դրանք բոլորը նկարված են աղքատ, լքված համայքներում, և դրանցից շատերը պատվիրված են այնպիսի բիզնեսների կողմից, ինչպիսիք են լիկյորի խանութները կամ վարսավիրանոցները և այնպիսի հաստատությունների կողմից, ինչպիսիք են, օրինակ, վերականգնողական կենտրոնները: Որոշ որմնանկարներ նկարված են փողոցային արվեստագետների կողմից՝ որպես գրաֆիտիի դեմ պայքարելու միջոց»:

Աղբյուրը՝ The Guardian

Թարգմանությունը՝ Azat TV

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով