fbpx

Լևոն Շահնուր՝ «Ցավեր բռնողը» գրքի շնորհանդես

Դեկտեմբերի 1-ին «Գրքի երևանյան փառատոնի» միջոցառումների շարքում էր նաև ժամանակից արձակագիր Լևոն Շահնուրի «Ցավեր բռնողը» պատմվածքների ժողովածուն։

Գրքի խմբագիր, «Զանգակ» հրատարակչության գրական ծրագրերի համակարգող Հայկ Համբարձումյանն ասաց․

– Գուցե ընթերցողներին սկզբում թվա, թե պատմվածքները շատ սյուժետային չեն, գործողությունները դանդաղ են զարգանում, համաձայն եմ, ինչ-որ առումով ծանր կարելի է համարել, բայց հավաստիացնում եմ՝ սա շատ խիտ, փիլիսոփայական արձակ է այն իմաստով, որ հեղինակի ուշադրության կենտրոնում մեր գոյության կեցուցության ամենակարևոր խնդիրներն են և դրանց գեղավեստականացված ներկայացնելու փնտրտուքը։

Ներկայացված թվով քսաներեք պատմվածքները տարբեր են, բայց ընդհանուր թեման գոյության իմաստավորումն է՝ ինչու՞ է մարդն ապրում ու մահանում։

Գրականագետ Համբարձումյանը նկատեց, որ հաճախ ժամանակակից ընթերցողը գրողից պահանջում է հարցերի պատասխաններ, բայց Լևոն Շահնուրի և շատ այլ արձակագիրների ստեղծագործություններում կան ավելի շատ հարցեր քան պատասխաններ, որովհետև ինքը՝ հեղինակը չի կարողանում այս քաոսային իրավիճակում կողմնորոշվել և իր վրա չի վերցնում հարցերին պատասխանելու պատասխանատվությունը։

Լևոնի «Լուսին կերած նորածին» պատմվածքն արձակագիր, լրագրող Հարություն Հարությունյանը վերածել է սցենարի, որի հիման վրա նկարահանվել է ֆիլմ։

– Այն ես առաջին անգամ կարդացացի «Անդին» հանդեսում, հաջորդ օրը նորից կարդացի, երկու օր հետո նորից, տպավորվել էր մոտս։ Թվում էր, թե գործ ունեմ հասուն գրողի հետ։ Մեկ տարի անց ստացա ղարաբաղյան պատերազմի մասին սցենար գրելու պատվեր, և ռեժիսոր Արամ Շահբազյանին ասացի՝ ինչ էլ գրեմ, Շահնուրի գրածից լավ չեմ գրի։ Ադապտացրինք ու ֆիլմ նկարեցինք։

Ըստ սցենարի հեղինակի՝ Լևոն Շահնուրի ստեղծագործությունները զուտ հայկական չեն, այլ համամարդկային։ Ֆրանսիացին կհասկանա, թուրքը նույնպես։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով