fbpx

Lacoste-ը կոկորդիլոսի իր հայտնի տարբերանշանը փոխարինել է անհետացման եզրին գտնվող կենդանիներով

Աշխարհահռչակ ֆրանսիական հագուստի բրենդ Lacoste-ը փոխարինել է իր կոկոորդիլոսի հայտնի տարբերանշանը վերացման եզրին գտնվող կենդանատեսակների պատկերներով, որպեսզի տարածի դրա մասին տեղեկության ու վտանգի մասին։

Բնության պահպանության միջազգային միության (International Union for Conservation of Nature) հետ համագործացկության արդյունքում նրանք ներկայացրել են իրենց պոլո-շապիկների տասը նոր տարբերակները։ Տասից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է անհետացման եզրին գտնվող կենդանու նկար։ Ատրադրված պոլոների յուրաքանչյուր շարքի քանակը համապատասխանում է աշխարհում մնացած այդ կենդանիների պոպուլյացիային։

Շապիկները գնելով՝ մարդիկ աջակցում են IUCN-ի և Lacoste-ի նախաձեռնած վայրի բնության պահպանության պայքարին։

01. Բուրմանական կրիա (The Burmese Roofed Turtle)

02. Ճավանական ռնգեղջյուր (The Javan Rhino)

03. Հյուսիսային փոքրամարմին լեմուր (The Northern Sportive Lemur)

04. Կալիֆորնիական կոնդոր (The California Condor)

05. Կակապո (The Kakapo)

06. Կալիֆորնիական ծովախոզ (The Vaquita)

07. Վիրջինյան ցիկլուրա (The Anegada Ground Iguana)

08. Արևելյան սև նոմասկուս (The Cao-vit Gibbon)

09. Սաոլա (The Saola)

10. Սումատրական վագր (The Sumatran Tiger)

Ավելին՝ Lacoste

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով