fbpx

Կուստուրիցան նորից կգրի Դոստոևսկու «Ոճիրը և պատիժը»

Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան որոշել է վեպ գրել Դոստոևսկու ստեղծագործության հիման վրա և էկրանավորել այն։

«Ոճիր և պատիժ» վեպն էկրանավորելու մասին ռեժիսորը հայտնել է Սանկտ Պետերբուրգում հունիսի 26-ին կայացած «ЭтоЭтно» ազգային երաժշտության փառատոնի բացման մամլո ասուլիսի ժամանակ։

Նրա կարծիքով՝ դա կլինի Դոստոևսկու վեպի ժամանակակից պատկերումը․ — Ես ցանկանում եմ գրել գիրքը, այնուհետև դրա հիման վրա սցենար կազմել, – հայտարարել է ռեժիսորը։ Իհարկե, սյուժեն ու կոնցեպտը Կուստուրիցան պատրաստվում է ամբողջովին փոխել․ իր տարբերակում տոկոսով գումար տվող մեծահասական կինն է սպանում Ռասկոլնիկովին, այլ ոչ թե հակառակը։

Ինչպես ասում է հայտնի ռեժիսորը՝ նման գաղափար առաջացել է նախորդ տարի սեպտեմբերին Բելգրադում կատարված դեպքից հետո․ թոշակառու Ստոյանկա Ստոյանկովիչը երկու գնդակ է կրակել շինարար Զորան Տրիֆունովիչի վրա, ով մինչ այդ սպառնացել է ծեր կնոջ ընտանիքին։ «Ինձ ապշեցրել է շինարարին սպանած այդ տատիկը, – լրագրողների հետ զրույցում բողոքել է Կուստուրիցան։ — Հակառակ պատմությունն է տեղի ունեցել, տատիկն այլևս զոհ չէ, նա մարդասպան է դարձել»։

Աղբյուր՝ ArtWhell

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով