fbpx

Գտածո։ Կուբրիկի երեք սցենարներով սևագրերը

Ռեժիսոր Ստենլի Կումբրիկի մահվանից 20 տարի անց Լոնդոնում գտել են նրա սևագրերը, որոնցում կան նախկինում անհայտ սցենարների գաղափարներ։ The Guardian-ի համաձայն՝ այդ նշումները հեղինակը կատարել է 1954-ից 1856 թվականների ընթացքում, երկրորդ կնոջ հետ վեճերի ժամանակ։ Դրա պատճառով, ինչպես ենթադրվում է, սցենարները ստացել են «Ամուսնացած տղամարդը», «Իդեալական ամուսնություն» և «Խանդը» վերնագրերը։

«Ամուսնացած տղամարդու» սցենարը բաղկացած է 35 անտիպ էջերից և մի քանի հավելյալ թերթերից՝ գրված մատիտով։ «Իդեալական ամուսնության» համար Կումբրիկը գրել է ընդամենը 7, իսկ «Խանդի»՝ 13 էջ։

Նյութերը գտնվել են ռեժիսորի տնից իրերը Լոնդոնի արվեստի համալսարանի իր արխիվ տեղափոխելու ժամանակ։ Կինոգիտության ամբիոնի դասախոս Նեյթան Աբրամսը The Guardian-ին ասաց, որ այդ աշխատանքների մասին ոչ մեկը չգիտեր․ դրանք ուղղակի փոշոտվում էին դարակներում, մինչև պատահականորեն գտնվելը։ — Ես նույնիսկ ոչ մի հիշատակում չեմ հանդիպել այդ սցենարների մասին, – նկատել է Աբրամսը։

«Ամուսնացած տղամարդու» սկզբում Կուբրիկը գրել է․ «Ամուսնությունը երկար ճաշ է, որի սկզբում աղանդերն են մատուցում․․․ Կարո՞ղ ես արդյոք պատկերացնել այն կնոջ հետ կյանքի ողջ սարսափը, որը կպչում է քեզ և ում կյանքը տեղի է ունենում քո կողքին, գիշեր-ցերեկ։ Դա նման է փետուրների ծովում խեղդվելուն։ Դու ավելի ու ավելի ես սուզվում սովորության և ծանոթության փափուկ, բայց խեղդող խորքերը․․․»։

Սցենարներում նաև այնպիսի մտքեր կան, որոնք հետո տեղ են գտել «Լայն փակված աչքերով» ֆիլմում․ «Խանդից» ռեժիսորը վերցրել է հարբած ամուսնու վեճը կնոջ հետ տեսարանը, իսկ «Իդեալական ամուսնությունից»՝ Սուրբ ծննդի և փակ երեկոների մտքերը։

Գտնված սցենարները կմնան Ստենլի Կուբրիկի արխիվում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով