fbpx

Հայտնի կտավները փիքսելային թարմացումից հետո

Հույն նկարիչ և ռեժիսոր Դիմիտրիս Լադոպոուլոսը՝ ալգորիթմներ օգտագործելով, ստեղծում է  անվանի վարպետների կտավների փիքսելային տարբերակները։

«Ոգեշնչվելով տեղեկության վիզուալիզացիայի «treemapping» մեթոդով՝ ես «Houdini»-ում ստեղծել եմ ալգորիթմ, որը վերցնում է բնօրինակ նկարը, հաշվում տեղեկության խտությունը, իսկ հետո, հիմնվելով օգտատիրոջ մի քանի ղեկավարվող կարգավորումների վրա՝ բաշխում է գույները», – ասել է Դիմիտրիսը։

Արդյունքը խճանկարչական ուղղանկություններն են, որոնք ընդգծում են բնօրինակ գունապնակի սուր փոփոխությունների ենթարկված գույները։ Տեղեկության խտությունը որոշում է այս կամ այն մասի բաժինների քանակը։ Կարելի է ասել, որ վերջնական արդյունքին հասենելու համար ալգորիթմի և նկարիչների մոտեցման նմանությունը կայանում է ավելի լայն և բարակ ստվերգծեր օգտագործելու մեջ։

Աղբյուր՝ Behance, Colossal

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով