fbpx

Քըրք Քըրքորյան` Խաղացողը

Սեպտեմբերի 10-ին «Էլիտ պլազա» հյուրանոցի Քըրք Քըրքորյանի անվան դահլիճում տեղի ունեցավ համանուն ամերիկահայ բարերար, միլիարդատեր, Հայաստանի ազգային հերոս, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրենի մասին պատմող և Ուիլյամ Ռեմփելի հեղինակած «Խաղացողը» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը։

«Գրքի մասնագիտական մասով կխոսեն թարգմանիչներն ու քննադատները, իսկ ես իմ կարծիքը կհայտնեմ որպես ընթերցող։ Այստեղ հրաշալի կերպով պատմվում է Քըրքի անսահման բարության մասին, ով միշտ բարեգործություններ է անում ու փորձում միշտ աննկատ մնալ։ Նա լավ օրինակ է ծառայում բոլորիս և լինելով այդքան զբաղված՝ վարում էր առողջ ապրելակերպ ու զբաղվում սպորտով», – «Բուկինիստ» գրախանութների ցանցի տնօրեն Խաչիկ Վարդանյան։

«Էդիթ պրինտ» հրատարակչության հիմնադիր-նախագահ Մկրտիչ Կարապետյանի խոսքով նրանք ձեռք են բերել նաև վեպի ռուսերեն թարգմանության իրավունքը, որը լույս կտեսնի մինչև տարվա վերջ։ «Երկար տարիներ համագործակցել եմ «Էդիթ պրինտ»-ի հետ, որի ընթացքում հետարքքիր նախաձեռնություններ ենք իրականացրել։ Թարգմանելիս նորովի բացահայտեցի այս մեծանուն մարդուն», – թարգմանիչ Ալինա Միրզոյան։ Միջոցառման ընթացքում հայ ընթերցողներին իր տեսաուղերձով ներկայացավ նաև գրքի բնօրինակ տարբերակի, բազմաթիվ լրագրողական հետաքննությունների և խմբագրական աշխատանքների հեղինակ Ուիլյամ
Ռեմփելը։

«Բոլորս էլ գիտենք Քըրք Քըրքորյանին որպես արշարհասփյուռ հայության մեծանուն զավակի, բարեգործի։ ԱՄՆ-ի բիզնես շրջանակներում նա մեծ հեղինակություն էր վայելում, ինչի ցայտուն վկայությունն այն էր, որ ամերիկյան բանկերը նրան տրամադրում էին վարկեր՝ որպես երաշխիք ընդունելով Քըրքորյանի ստորագրությունը, ինչը բացառիկ երևույթ է», – թարգմանիչ Աննա Միրզոյան։

Ինչպես ասում է 25-ամյա հրատարակչությունը՝ «Քըրքարշավի» ընթացքում «Խաղացողը» գիրքը ներկայացվել է Հայաստանի տարբեր մարզերում, մասնավորապես՝ Շիրակում, Լոռիում և Սյունիքում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով